Հայերեն


«Կրա՞կն եմ ընկել, որ Շարմազանովի եղբայրն եմ. վթարի օրն էդ մեքենայի ղեկին չեմ եղել»․ Էրիկ Շարմազանով

Հասարակություն

Օգոստոսի 22-ին անդրադարձել էինք Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարին: Բախվել էին Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացած Արեն Մարանդյանի մորաքույրը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Տոյոտայի ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը: Տեղեկացնենք, որ Էրիկ Շարմազանովից մեկնաբանություն չկարողացանք ստանալ, քանի որ վերջինս գտնվում էր արտերկրում, այսօր, սակայն նա վերադարձել է Հայաստան, եւ հեռախոսահամարն այլեւս հասանելի է:
Ներկայացնում ենք Armtimes-ի զրույցը Էրիկ Շարմազանովի հետ՝ վթարի մանրամասների վերաբերյալ.

- Պարոն Շարմազանով, Ի՞նչ կապ ունեք օգոստոսի 1-ի վթարի հետ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ Տոյոտան Ձեր մեքենան է:

-Ես որեւէ կապ չունեմ այդ վթարի հետ, էդ մեքենայի ղեկին չեմ եղել, երեւի ինչ-որ մեկը փորձում է հարց լուծել անունս տալով:

-Այդ դեպքում ինչո՞ւ են ասում, որ Ձեր մեքենան է:

-Ես, ընդհանրապես, մեքենա չունեմ: 2008 թվականից սկսած՝ դա կարող եք ճշտել պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր աղբյուրներից, ուղղակի այդ մեքենան պատկանում է կնոջս մորաքրոջ աղջկա ամուսնուն:

-Ի՞նքն է մեքենան վարել:

-Այո, Արամ Ավակյանը, ավելի ճիշտ՝ Արամիկը:

-Այժմ գործով կալանավորվա՞ծ է:

-Այո, դեպքից հետո ինքնակամ ներկայացել է բաժին:

- Ականատեսներ են եղել, որոնց խոսքով մեքենայի ղեկին Դուք եք եղել, ընդ որում՝ մի մասն էլ պնդում է, որ Ձեզ հետ կին է եղել, եւ նա է ղեկին եղել վթարի պահին:

- Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ աստծու առաջ մաքուր եմ, պարզ ասում եմ՝ որեւէ ականատես չի կարող ասել, որ ես եմ եղել, որովհետեւ նման բան չի եղել: Քանի որ որոշակի հարաբերություններ ունեմ այդ տղայի հետ, կարող եմ նշել, որ հաստատ այդ մեքենայի մեջ բացի այդ տղան ուրիշ մարդ չի եղել, դա իմ անձնական տեսակետն է, ոչ թե պաշտոնական:

- Դուք տեղա՞կ եք վթարի մանրամասներից:

-Ես կարող եմ ասել, որ 19:36-ին իմ աշխատասենյակում եմ եղել, եւ այդ տղան իր բջջային հեռախոսով զանգահարել է ինձ ու հայտնել, որ վթարի է ենթարկվել Դիլիջանի ճանապարհին՝ Վանականների գյուղի մոտ:

- Այդ ժամանակ արձակուրդում չե՞ք եղել:

- Ոչ, նախատեսում էի արձակուրդ գնալ, բայց անձնական պատճառներով հետաձգվեց արձակուրդս, եւ արձակուրդս սկսվել է օգոստոսի 3-ից:

- Ստացվում է՝ զանգը ստանալուն պես գնացե՞լ եք դեպքի վայր:

- Այո, մոտ 5 րոպե անց գնացել եմ դեպքի վայր:

- Այսինքն հնարավո՞ր է, որ Ձեզ տեսնեին դեպքի վայրում:

- Այո, բայց դեպքի վայրում եղել եմ վթարից կես ժամ անց:

- Իսկ Տոյոտայից երբեւէ օգտվե՞լ եք:

- Այո, օգտվել եմ:

- Չե՞ք հերքում, որ ժամանակ առ ժամանակ վարել եք այդ մեքենան:

- Ոչ, չեմ հերքում, եթե անձնական մեքենա չունեմ, իրավունք չունե՞մ ինչ-որ մեկից իմ անձնական կարիքները հոգալու համար մեքենա խնդրել, օրինակ՝ գնալ Բաթումի հանգստանալու, անցած տարի այդ մեքենայով գնացել եմ Բաթումի:

- Երբ Ձեզ հարկավոր է եղել վարե՞լ եք այդ մեքենան:

- Ոչ թե երբ հարկավոր է եղել, պարզապես, այդ տղան ՀՀ-ում չի ապրում, ՌԴ-ում է բնակվում մշտական, ժամանակ առ ժամանակ գալիս է, ընտանիքն այստեղ է ապրում, ինքը, երբ էստեղ չի եղել, մեքենան ազատ է եղել, խնդրել եմ, եթե հարմար է եղել, տրամադրել են: Հասկանում եմ դեպքի հետ կապված հետաքրքրությունն առաջացել է նրա համար, որ Շարմազանովի եղբայրն եմ, կրա՞կն եմ ընկել, որ Շարմազանովի եղբայրն եմ, եթե իմ փոխարեն լիներ Պողոսյան Պողոսը որեւէ մեկը ո՛չ կխոսեր էդ մասին, ո՛չ կմտածեր: Կարծում եմ՝ ուղղակի միտված է նրան, որ եղբայրս վարկաբեկվի: Ես վթարի հետ որեւէ առնչություն չունեմ՝ ո՛չ մասնակից եմ, ո՛չ էլ վարորդ, թե էդ մարդիկ ինչու են ենթադրել, որ ես եմ եղել, երեւի նրա համար, որ այդ մեքենան մեկ-մեկ ես էլ եմ վարել, մտածում են, որ եթե երբեմն ես վարել եմ, ուրեմն ամեն օր պետք է ես վարեմ: Էդ տղան դեպքից 10 օր առաջ գնացել էր Բաթումի հանգստանալու: Ես էլ պետք է գնայի, բայց չստացվեց, իսկ ինքը դեպքի գիշերն էր վերադարձել, բնականաբար, իր մոտ է եղել մեքենան, եթե իր անձնական մեքենան է, ու ինքը երկրում է, ինչի՞ պետք է ինձ մոտ լիներ:

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով զոհվել են ՎԱԶ 21-099-ի ուղեւորներ, Մարգահովիտ գյուղի բնակիչներ՝ Արեն Մարանդյանը, Էմիլ Խուդինյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Դավիթ Սարգսյանը: Ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, Մարգահովիտ գյուղի բնակիչներ Սասուն Դավթյանը, Միհրան Պողոսյանը եւ Արմեն Գեւորգյանը: Փորձեցինք կապ հաստատել Արմեն Գեւորգյանի նա, որն արդեն տուն է տեղափոխվել, սակայն նա, կտրականապես, հրաժարվեց զրուցել վթարի մասին:

Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ 2 եւ ավելի անձանց մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առնչությամբ:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված