Հայերեն


Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասին

Հասարակություն

Հոդվածը հրապարկվել է «Հանուն ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության ամերիկյան կոմիտեի» կայքում 2024թ սեպտեմբերի 2-ին։

15 տարի առաջ Միխեիլ Սահակաշվիլիի Վրաստանը աշխարհաքաղաքականության հարցերով դիտորդների համար լայնորեն ընկալվում էր, իբրեւ դասագրքային օրինակ այն մասին, թե ինչ ու ինչպես պետք է անեն հետխորհրդային պետությունները։ Ի տարբերություն դրա, Վրաստանի հարավային հարեւան Հայաստանը՝ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ» Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրենից ներկայացնում էր լրիվ հակառակ պատկեր. փոքր հետխորհրդային պետությունը հաջողությամբ բալանսավորում էր հարաբերությունները Արեւմուտքի ու Արեւելքի արանքում։

Հիմա, այդուամենայնիվ, մեկ եւ կես տասնամյակ անց, իրավիճակը գլխիվայր փոխվել է, եւ երկու կովկասյան վաղեմի հարեւանները նկատելիորեն փոխվել են դերերով։ Բիձինա Իվանիշվիլիի Վրացական երազանք կուսակցության իշխանության ներքո հիմա Վրաստանն է լայնորեն համարվում պրագմատիկ քաղաքականության մոդել այլ հետխորհրդային հանրապետությունների համար։ Միեւնույն ժամանակ Հայաստանը՝ «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո հիմա մրցակցում ու թերեւս անգամ առաջ է անցնում տարաբախտ Սահակաշվիլիից՝ վատ արտաքին քաղաքական մենեջմենթի առումով։ Մեծ հեգնանքը նրանում է, որ հենց Իվանիշվիլին էր մի առիթով հրապարակայնորեն հայտարարել, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը դարձել է Վրաստանի համար օրինակելի երկիր։

Եվ այսպես. ի՞նչ պատահեց։

Արեւմուտքի ու Արեւելքի արանքում

Հայաստանի եւ Վրաստանի աշխարհաքաղաքական նուրբ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ է նախեւառաջ տիրապետել պատմական ու աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստին։ Այս երկու կովկասյան հանրապետությունները գտնվում են կարեւորագույն հանգույցում, որտեղ խաչվում են Արեւելյան Եվրոպան, Հարավային Եվրոպան ու Մերձավոր Արեւելքը։ Երկուսն էլ հնագույն ուղղափառ քրիստոնյա երկրներ են։ Ի մասնավորի՝ Հայաստանը հայտնի է, որպես քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին պետություն։ Հայերը ավանդաբար այդ իրադարձության տարի են մատնանշում 301 թվականը։ Երկու ժողովուրդներն էլ իրենց հնագույն այբուբեններն ունեն, յուրահատուկ ճարտարապետական ոճերը եւ ավանդական միջերկրածովյան աշխարհի հետ ամենասերտ կապերը։ Բնականաբար, նաեւ կրում են Ռուսաստանի եւ Պարսկաստանի երկարաժամկետ ազդեցությունները։

Այս աշխարհաքաղաքական համատեքստերը Վրաստանի ու Հայաստանի համար թե՛ օրհանք, թե՛ անեծք են եղել։ Մի ժամանակ երկու երկրներն էլ մեծապես օգտվել են իրենց դիրքից՝ բարգավաճելով Մետաքսի ճանապարհով անցնող տնտեսական հոսքերի ու միջմշակութային փոխազդեցությունների շնորհիվ։ Խաչմերուկում գտնվելու հետեւանքով երկու երկրներն էլ նաեւ սաստիկ փորձությունների են ենթարկվել։ Դարեր շարունակ նրանց ռազմավարական դիրքը բարձր էր գնահատվում մեծ տերությունների կողմից՝ լինեին դրանք հռոմեացիները (ավելի ուշ՝ բյուզանդացիները) պարսիկների դեմ, պարսիկները՝ օսմանյան թուրքերի դեմ, թե օսմանյան թուրքերը՝ ռուսների դեմ։ Աշխարհաքաղաքական ինտրիգներն ու աշխարհագրության թելադրած ճակատագիրն այս երկու երկրներին դարձնում էին խոցելի քաղաքացիական պատերազմների, եղբայրասպան կռիվների եւ, իհարկե, իրենց իսկ տարածքում մրցակից տերությունների պատերազմների համար։

Այդպիսով, տարածաշրջանային ազդեցության համար մղվող մրցակցությունը Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ նոր փորձություն չէ հայերի ու վրացիների համար։ Նորույթը, եւ դա բավական ապշեցուցիչ է, այն է, թե ինչպես են զարգացել այս աշխարհաքաղաքական մրցակցության վերաբերյալ դիրքավորումները Երեւանում եւ Թբիլիսիում վերջին երկու տասնամյակների ընթացքում։

երկու հարեւանների պատմության մասին

 2003թ. այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» հետեւանքով իշխանություն ստանալով՝ սադրիչ կերպով պրո-արեւմտյան դիրքորոշումներ որդեգրած Սահակաշվիլին ազդարարեց ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ դառնալու պլանների մասին՝ միեւնույն ժամանակ համակարգված կերպով ոչնչացնելով Մոսկվայի հետ կապերը։ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ բալանսավորված քաղաքականություն որդեգրելու փոխարեն՝ այդ թափթփված վրացին բացարձակ ու միարժեք կերպով համոզված էր ամերիկյան գերազանցության հարցում։ Բնականաբար, այդ մտածողության հիմքում ընկած էին այն «խորիմաստ խորհուրդները», որ տալիս էին պատերազմի կողմնակից իր «վերադասները» Վաշինգտոնում (ի.գ. հեղինակն այստեղ գործածում է անգլերեն «handler» բառը, որը վերաբերում է հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մարդկանց հետ աշխատանքին)։ Հիրավի, Սահակաշվիլիին փոխանցվող ոգեւորությունը մաս էր կազմում ԱՄՆ կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող ավելի ընդգրկուն դրամատիկ զարգացումների, որոնք ըստ էության խախտում էին խորհրդային վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովին տրված խոստումը, որ ՆԱՏՕ-ն «մի թիզ անգամ» չի ընդլայնվելու Արեւելյան Գերմանիայից անդին։

Ի վերջո, Սահակաշվիլիի անխոհեմ քաղաքական կուրսի հետեւանքը դարձավ 2008թ պատերազմը Հարավային Օսեթիայում, որի համար ներկայիս պաշտոնական Թբիլիսին ուղիղ մեղադրում է Սահակաշվիլիին ու իր թիմակիցներին, ովքեր գործել էին «արտաքին ուժերի» պատվերով։ Այդ պատերազմն ավարտվել էր Վրաստանի պարտությամբ եւ Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչմամբ։ Երբ Ցխինվալիում պատերազմի թանձր ծուխը մաքրվել էր, պարզ իրականությունն արագորեն ակնհայտ էր դարձել բոլորին. Ամերիկան զորք չի ուղարկելու եւ չի առաջնորդելու իր ՆԱՏՕ-ական հեծելազորին։ Սապերավիի ու նույնիսկ չաչայի ոչ մի ծավալ այլեւս անզոր էր փոխել այս իրականությունը՝ անկախ Սահակաշվիլիի շարունակական մոլորություններից, որ Արեւմտյան օգնությունը չի ուշանա։ Որոշ վրացի պաշտոնյաներ հասկացել էին սա հենց ամենասկզբից, երբ պատերազմի ընթացքում նույնիսկ մեղադրեցին Վաշինգտոնի բանագնաց Մեթյու Բրայզային պատերազմից առաջ Սահակաշվիլիին «դուխ տալու» համար։

Այդ ժամանակ Վրաստանի իրավիճակը շեշտակի տարբերվում էր հարեւան Հայաստանից։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ներքո Երեւանը բալանսավորված արտաքին քաղաքականություն էր վարում՝ հավասարակշռելով թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի շահերը։ Սարգսյանը, ով լայնորեն ճանաչված էր իբրեւ փորձառու գործիչ եւ աշխարհաքաղաքական «շախմատի վարպետ», շատ լավ հասկանում էր կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի առաջատար դերը։ Հայաստանի նախագահը Մոսկվայի հետ ռազմական դաշինքին կենսական նշանակություն էր տալիս իր երկրի անվտանգության ապահովման եւ ավելին՝ ազգային գոյապահպանության ապահովման տեսանկյունից, ինչի կարեւորությունն ակնառու էր հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը հաշվի առնելով։ Այս պատճառով է, որ Հայաստանը դարձավ առաջին հետխորհրդային հանրապետությունը Կովկասում, որը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։ Պեկինի ու Թեհրանի հետ հարաբերությունները նույնպես առաջնահերթություն էին համարվում Սարգսյանի վարչակազմի օրոք։

Միեւնույն ժամանակ Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները չէին խոչընդոտում Արեւմուտքի՝ մասնավորաբար Եվրոպական Միության եւ Միացյալ Նահանգների հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու հարցում։ Այս իմաստով Հայաստանը յուրատեսակ «կամրջի» դեր էր խաղում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում։ Արեւմտյան երկրներում ապրող հայկական սփյուռքի համայնքները Երեւանի այսպիսի աշխարհաքաղաքական «բալանսավորման» ոչ պաշտոնական աջակիցն էին դարձել։ Սարգսյանը եւ իր ավագ դիվանագետ Էդվարդ Նալբանդյանն այնքան հեռուն գնացին, որ նույնիսկ փորձ արեցին Թուրքիայի հետ վարել կառուցողական «ֆուտբոլային դիվանագիտություն», որը բացահայտեց Անկարայի իրական դեմքը՝ ի վերջո ստեղծելով իրավիճակ, երբ հենց Թուրքիան մերժեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված  Երեւանի ջանքերը։ Նկարագրված դրվագներից յուրաքանչյուրում Երեւանի առաջնային նպատակն էր հայկական շահերն սպասարկելը՝ ներառյալ հայկական պետության բնակչության անվտանգությունը եւ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանությունը։

 

Փոփոխվող ռազմավարություններ, պրագմատիկ իրողություններ

 Սարգսյանի պրագմատիզմն աննկատ չմնաց։ Վրաստանում Սահակաշվիլիի ազդեցիկ մրցակից միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ոգեշնչված էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության մոտեցումներով։ Տպավորիչ հաղթանակ տանելով Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանի 2012թ. խորհրդարանական ընտրություններում՝ Իվանիշվիլին անմիջապես սկսեց վերակողմնորոշել Վրաստանի արտաքին քաղաքականությունն ավելի պրագմատիկ ուղղությամբ։ Իբրեւ իր հղման կետ՝ նա հրապարակայնորեն նշեց Սարգսյանի ռազմավարությունը, որը նա անվանում էր աշխարհաքաղաքականության «հայկական ճանապարհ»։ Իվանիշվիլիի արտաքին քաղաքականությունն իր հերթին հետո պետք է հայտնի դառնար Վրաստանում ու Հայաստանում, իբրեւ հենց Իվանիշվիլիի «հայկական ճանապարհ»։

Վրաստանն այլեւս չլքեց այս ուղին՝ վերականգնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ փորձելով ավելի սերտ գործակցություն զարգացնել Չինաստանի ու Իրանի հետ՝ զուգահեռ դուռը բաց թողնելով եվրո-ատլանտյան կառույցների հետ հարաբերությունների համար։ Արդյունքում՝ շահեց վրաց ժողովուրդը, ինչն ընդգծեց, որ «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունն ավելի պրո-վրացական է, քան որեւէ այլ ուղղվածության ծիրում է։

Հայաստանը նույնքան բախտավոր չէր։ 2018 թվականին Սարգսյանը, ով բանակը մոդեռնիզացնելու ճանապարհին էր, զրկվեց իշխանությունից ժողովրդական ապստամբության արդյունքում, որը սադրել ու առաջնորդում էր ընդդիմադիր ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը՝ Արեւմտյան հասարակական կազմակերպությունների ակտիվ աջակցությամբ։ Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» որեւէ կերպով հիմնավոր չփոփոխեց սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում, որը Փաշինյանը խոստանում էր անել։ Հակառակը՝ նա ավելի խորացրեց այն՝ հետխորհրդային այլ «գունավոր հեղափոխությունների» սովորական սցենարով։ Փոխվեց միայն պետության արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Թեեւ Փաշինյանն ու իր աջակիցներն ի սկզբանե հռչակում էին, որ «հեղափոխությունը» չունի «որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ», Ռուսաստանի հետ հարաբերությունները գրեթե ամենասկզբից առանձնացան սադրանքներով եւ անվստահությամբ։ Այս շարքում կարելի է նշել նաեւ Փաշինյանի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների ու նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումները՝ ներառյալ նախկին նախագահների նկատմամբ։

Փաշինյանը իբրեւ թե փորձում էր նաեւ «կոշտ գծի» ջատագով լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող երկարատեւ հակամարտությունում։ Ինչեւէ, իր այդ «կոշտ գիծը» պատճառ դարձավ հարեւան Ադրբեջանի հետ 2020թ. մեծ պատերազմ սադրելու համար, որի արդյունքը եղան բազմաթիվ մահերը, Ղարաբաղի հայերի համար նշանակալի տարածքային կորուստները եւ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի լուրջ տկարացումը։ Չնայած ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում, Փաշինյանը, գործելով Արեւմտյան պաշտոնյաների խորհրդով, որոշեց 2022թ. հոկտեմբերին ամբողջությամբ հրաժարվել Լեռնային Ղարաբաղից՝ ճանապարհ հարթելով Բաքվի համար 2023թ. սեպտեմբերին տարածաշրջանում էթնիկ զտում իրականացնելու համար։ Ինչեւէ, ի տարբերություն Սահակաշվիլիի, Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը չի համարում  Հայաստանի համար կորուստ։ Վարչապետը որեւէ զղջում չի ցուցաբերում իր գործողությունների համար։ Նա երկար ժամանակ դիտարկել է այդ լեռնային շրջանը եւ իր բնիկ ժողովրդին իբրեւ «բեռ» Հայաստանի համար։ Անտեսելով Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ Փաշինյանը հուսով էր, որ հայրենիքի մի մասի «զոհաբերությունը» կօգնի արագացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հնարավոր կդարձնի դեպի Արեւմուտք ու ՆԱՏՕ Հայաստանի վերակողմնորոշումը։

Ինչեւէ, ղարաբաղյան հարցի «լուծումը» չդարձավ որեւէ «արագ խաղաղության» հասնելու միջոց, այլ ծնեց ավելի մեծ ու ավելի հավակնոտ ադրբեջանական պահանջներ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ հատկապես հարավում գտնվող Սյունիքի շրջանում։

Չնայած ոստիկանության զորքերի կոշտ կիրառությամբ իշխանությունը պահելուն՝ Փաշինյանը գնալով ավելի ոչ պոպուլյար է դառնում հայերի մեծամասնության համար, եւ նրա իշխանության դեմ բողոքի ցույցերը պարբերական բնույթ ունեն։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները, ներառյալ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, ի ցույց են դնում, որ Մոսկվան բացարձակ ոչ մի ցանկություն չունի լքել Անդրկովկասը։ Հայաստանը բոլոր առումներով շարունակում է մնալ խորապես ինտեգրված Եվրասիական տնտեսական միության մեջ՝ առաջին հերթին տնտեսական առումով։

Եվ այսպիսով՝ ո՞ր կովկասյան հանրապետությունն է այսօր առավել պրագմատիկ քաղաքականություն վարում Ռուսաստանի նկատմամբ։ Դա, հաստատ, Փաշինյանի Հայաստանը չէ։ Իլհամ Ալիեւի Ադրբեջանը հաճախ իրեն հորջորջում է «պրագմատիզմի բաստիոն», որը իբրեւ թե հաջողությամբ բալանսավում է հարաբերությունները Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ։ Այդուամենայնիվ, Բաքվի տեւական սերտ կապերը Արեւմտյան մեծ նավթային ընկերությունների, Իսրայելի, ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի հետ ու Վաշինգտոնում լոբբիստական ներկայությունն այդ երկիրը ավելի շուտ դարձնում են «Կասպիցի Քուվեյթ»։

Հետեւաբար Վրաստանն է այսօր կովկասյան պետությունների շարքում իր պրագմատիկ ու բալանսավորված արտաքին քաղաքականության առումով շահում առաջին հորիզոնականը։ Վրաց ժողովրդի շահերը գերակա համարելով մնացյալ ամեն ինչից՝ Թբիլիսին հաջողությամբ կարողանում է դժվարին հավասարակշռություն պահպանել մրցակից աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ։ Սահակաշվիլիի ու նրա թիմակիցների «հեղափոխական վերադարձի» դղրդյունը լսելով՝ մենք պետք է միայն լիահույս լինենք, որ Վրաստանը կկարողանա պահպանել իր բալանսը եւ միգուցե անգամ ոգեշնչել Հայաստանին վերադառնալ իր սեփական պրագմատիկ քաղաքականությանը՝ որեւէ նոր առաջնորդության պայմաններում։ Այսօրվա բազմաբեւեռ իրողություններում վերոնշյալ «հայկական ճանապարհը», որը թերեւս կարելի է վերանվանել «Իվանիշվիլիի ճանապարհ», հիմա առավել քան տեղին է։

ՊԻԵՏՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ

Պիետրո Շաքարյանը պատմական գիտությունների դոկտոր է եւ մասնագիտանում է Ռուսաստանի ու Խորհրդային միության պատմության հարցերում։ Նա հետդոկտորական գիտայցելու է Ս.Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնում։

https://usrussiaaccord.org/pietro-a-shakarian-armenia-and-georgia-a-tale-of-two-neighbors/

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված