Արդյոք Կարեն Կարապետյանը կարող է լիարժեք վստահել Սամվել Կարապետյանին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է գյուղատնտեսության նախարարություն եւ քննարկել ոլորտի խնդիրները: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության տոնայնությունից տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը դժգոհել է աշխատանքի դինամիկայից: Ինչու՞ առ այսօր չենք հաշվարկել, թե ինչ ենք ներմուծում եւ ինչ պետք է անել ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար, ասել է Կարեն Կարապետյանը:
Օրերս, ապրիլի 2-ի ընտրությանը հաջորդած կառավարության նիստում Կարապետյանը հայտարարեց, թե սահմանում է արտակարգ դրության ռեժիմ, եւ պետք է աշխատեն բազմակի ծանրաբեռնված, քանի որ անելիքները շատ են:
Կարեն Կարապետյանի համար դրությունն իսկապես արտակարգ է: Եթե մինչեւ այդ Կարապետյանը կարողանում է իր վարկանիշի շնորհիվ ապահովել հանրային բարեհաճություն, ապա ընտրությունից հետո, հատկապես ՀՀԿ ընտրական դեմքը եւ հետեւաբար պատասխանատուն դառնալուց հետո անցնող ամեն մի օրը, որը չի բերի շոշափելի փոփոխություն, աշխատելու է Կարեն Կարապետյանի դեմ: Դա էլ նշանակում է, որ անցնող ամեն մի օրը աստիճանաբար կարող է դառնալ վարչապետի պաշտոնում աշխատանքի նրա վերջին օրը՝ հատկապես Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրվան մոտենալուն զուգահեռ:
շարունակությունը՝ կայքում