Հայերեն


Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Ռուս-իրանական հարաբերություններում վերջին օրերին ծագած թյուրիմացությունը, ըստ ամենայնի կարգավորվում է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին քննադատում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Ավելի վաղ Թեհրանը վճռականորեն հայտարարել էր միջանցքային տրամաբանության անընդունելիության մասին, քննադատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվան աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան, ասել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- նշել էր նա։

Թեմային անդրադարձել էին բավական կոշտ շեշտադրումներով, նաև Հայաստանում Իրանի դեսպանը, Իրանի ԱԳ նախարարը, փոխնախարարը, իսկ իրանական լրատվամիջոցներում ամենօրյա պարբերականությամբ սպառնալիքներ էին հնչում։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էլ գրել էր, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։ Թե որոնք են նախկին պայմանավորվածությունները, Շոյգուն չի մանրամասնել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին։ «Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»,- նշել է նա։ Ըստ Զախարովայի՝ հակառուսական տեղեկատվական արշավը սնում են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի հնարավորությունը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ առաջացնելու համար: «Դա արվում է՝ Արևմուտքի շահերից ելնելով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ է։ Մասնագետները վաղուց են արձանագրել, որ միայն Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։ Ռազմավարական փոխշահավետ երկխոսություն կառուցել Իրանի հետ։ Նախաձեռնել Հարավային Ռազմական Դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը նաև բաց է լինելու Հնդկաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված