Քաղաքացին կրկնակի վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել (Տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 155 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի է ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live