Սերժ Սարգսյանը զգուշացնում է Տարոնին խանգարողներին
ՔաղաքականությունՀԱՅԵԼԻ / Սերժ Սարգսյանը մամուլի խոսնակի միջոցով անդրադարձել է Դավիթաշեն համայնքում ծառահատման դեպքին: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան նա հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ համապատասխան մարմինները կգործեն իրենց պարտականությունների համաձայն և պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն կատարվածի հանդեպ ու << բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն>>: Դավիթաշենում ծառահատման դեպքը իսկապես սահմռկեցուցիչ է, բարբարոսություն, բայց Հայաստանում , Երեւանում սա առաջին ու վստահ ենք՝ վերջին բարբարոսությունը չի եղել ու չի լինելու, զարմանալի է, որ որեւէ նման դեպք չի արժանացել Սերժ Սարգսյանի ուշադրությանը:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Երևանի տարածքում այնքան ծառ ու թուփ է հատվել, որ բոլորը միասին մի թավ անտառ կձևավորեին, բայց նախագահը քար անտարբերություն է դրսեւորել այդ բարբարոսություններին: Ուստի առաջին հայացքից էլ հասկանալի՝ եթե դեպքը վերաճել է նախագահական արձագանքի մակարդակի, ապա այդտեղ, մեղմ ասած, այլ խնդիր կա, որին պետք է լուծում տալ նախագահի մակարդակով:
շարունակությունը՝ կայքում