Հայերեն

Ձայները շատ մոտ էին, իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Գիշեր էր, քնած էինք, մեկ էլ լսեցինք պայթյունների ձայներ։ Էս ի՞նչ էր, հարցրեցի, մտածելով, որ հրավառություն է։ Դուրս եկա, տեսա հարևաններս փողոցում են ու միմյանցից են փորձում ճշտել, թե ինչ ձայներ են դրանք»,- MediaHub-ին պատմում է Գորիս քաղաքի բնակիչ Ռուզաննա Խաչյանը։ 

Պատերազմի առաջին րոպեներին քաղաքը հոսանքազրկվել է, անվտանգության նկատառումներով պայմանավորված բոլորը, նախ, ապաստաններ են տեղափոխվել։

image_750x_66e424b7e9d72.jpg

«Որոշ ժամանակ անց Գորիս տեղափոխվեցին Տեղ, Խոզնավար, Արավուս, ավելի ուշ՝ Կապան քաղաքի և սահմանամերձ մյուս բնակավայրերի բնակիչները։ Ձայները շատ մոտ էին, հետո իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա»,- հիշում է Ռուզաննան 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը։ 

Ադրբեջանի թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտներ: Բնակելի տներ են վնասվել Սյունիքի մարզի Վերիշեն, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրերում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկում՝ առողջարան, հյուրատներ, հարակից գազատարը, ճոպանուղին, օժանդակ այլ շինություններ։

«Այդ ամենը ոչինչ են մարդկային կորուստների կողքին։ Այդ տղաների անուններն այդպես էլ չեն հրապարակվել։ Անցած տարի սեպտեմբերին Եռաբլուրում արցախցի բարեկամիս հուղարկավորմանը մասնակցելիս, տեսել եմ տղայիս համակուրսեցու նկարը քարի վրա, այդ ժամանակ իմացել, որ Հայկն էլ է զոհվել Իշխանասարում մեզ պաշտպանելիս»։

Սյունիքի բնակիչները մոտ 30 տարի ընդմիջումից հետո են ականատես եղել պատերազմի։ Ռուզաննան ուսանող էր այդ ժամանակ։ «Առաջին պատերազմում Գորիսում կամավորական աշխատանքներում էինք ընդգրկված,  ուսանողներով օգնում էինք հոսպիտալային ճամբարներում,  ճաշարաններում։ 30 տարի հետո նորից նույնը, իհարկե՛ վախեցել էինք։ Հիմա էլ եմ վախենում,  որովհետև երբեմնի ամենաապահով քաղաքը հիմա 3 կողմից շրջափակման մեջ է»,- ասում է նա։

Ինչո՞ւ այսպես ստացվեց, և ինչո՞ւ Ադրբեջանը ագրեսիա սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ «Արցախի կորուստը դեռ երկար ենք զգալու, Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ պահում էր մեզ, հիմա, երբ Արցախը հանձնվել է, թշնամին բացեիբաց խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Քանի Արցախը հայկական չէ` Սյունիքում կայուն խաղաղություն չի լինելու»,-հավելեց Ռուզաննա Խաչյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու
Ամենադիտված