5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Կանադայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ, հայտնում է Ռուսաստանի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը:
Ըստ Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների՝ երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 01:23-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նանայմո քաղաքից (Վանկուվեր կղզի) 539 կմ հյուսիս-արևմուտք:
Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ»։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատում է 6,5 մագնիտուդ։ Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live