«Ո՞վ է ձեզ դաստիարակել»․ Լավրովը կոպտել է ամերիկացի լրագրողներին.
ԱշխարհՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ամերիկացի լրագրողների պահվածքին, որոնք փորձել են ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նախարարի հանդիպումից առաջ բղավելով հարցեր տալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ճի՞շտ է, որ դուք աջակցում եք Սիրիայի կառավարությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սպիտակ տան երեկվա հայտարարությունները»,- հարցրել է մի թղթակցուհի: «Սպիտակ տան երեկվա հայտարարություններին պատասխան ունե՞ք»,- բղավել է երկրորդը:
«Ո՞վ է ձեզ դաստիարակել: Ո՞վ է ձեզ նման պահվածք սովորեցրել»,- ի պատասխան հարցրել է Լավրովը:
Այնուհետեւ ռուս նախարարը ելույթ է ունեցել, խոսքը փոխանցել Թիլերսոնին եւ դիմելով ամերիկացի լրագրողուհուն՝ ասել է. «Հիմա կարող եք բղավել»: Նա ժպտացել է եւ ասել. «Շներհակալություն»: Սակայն նրա գործընկերները հավանաբար ծաղրը չեն կռահել եւ սկսել են կրկին հարցեր բղավել: