Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել մրցաշրջանի խաղերի քանակի կրճատման հարցը՝ կապված խաղացողների վնասվածքների հաճախակիության հետ:
«Խաղացանկը չափազանց լարված է։ Մենք ունենք Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատ, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը։ Բայց ակնհայտ է, որ մեզ մոտ երկու խաղ է ավելացել։
Եթե ղեկավար մարմինները չսկսեն մտածել այն ֆուտբոլիստների մասին, որոնք ստանում են վնասվածքներ՝ չափազանց շատ խաղալու պատճառով, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք։
Ես խնդրում եմ նրանց կանգ առնել և մտածել խաղերի քանակը կրճատելու մասին, որպեսզի մրցաշարերն ավելի գրավիչ լինեն»,- ասել է Անչելոտին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Շտուտգարտի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում: