37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ գազի բալոնի պայթելու հետևանքով ամբողջ մարմնի թերմիկ այրվածք մոտ 90 տոկոս ախտորոշմամբ շտապօգնության խումբը ժամը 00։50-ին իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի պետ Սարգսունցի գլխավորությամբ մեկնած Տավուշի բաժնի օպերատիվ խմբին Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Գ․-ն հայտնել է, որ ամուսինը՝ Արմեն Գ․-ն նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, տնից դուրս է եկել, իջել նկուղ՝ խոզերի համար կեր պատրաստելու նպատակով և այդ պահին լսվել է գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները: Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live