Հայերեն


«Ղարաբաղն ավելի կայացած պետություն է, քան ՄԱԿ-ի կողմից ճանաչված մի շարք երկրներ»․ ռուս պաշտոնյա

Քաղաքականություն

«Առավոտ»-ի մատուցմամբ՝ ԱՊՀ երկրների սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Ноев Ковчег-ին տված ընդարձակ հարցազրույցում խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խնդրի շուրջ: «Ես մարդկանց եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պաշտպանում եւ դրա մասին արտահայտվում եմ դեռ 90-ականներից եւ գիտեմ, որ իմ տեսակետն Ադրբեջանում չեն կիսում: Բայց համոզված եմ նրանում ինչ տեսել եմ, գիտեմ եւ ինչի ականատեսն եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետականության միավորում, իհարկե, կայացել է: Այն կա՝ ունենալով պետության համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները: Դրանում համոզում է անգամ, որ այնքան սեփական բանակի եւ անվտանգության ծառայությունների առկայությունը, այլ այն փաստը, որ ռազմական բախման ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացներ են ընթանում, ընտրություններ եւ վերընտրություններ են անցկացվում, որոնց մեծ մասին, սկսած 1994 թվականից, ես մասնակցել եմ որպես դիտորդ: Դրանք եղել են եւ հանրապետության նախագահի եւ ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ: Լեռնային Ղարաբաղում մարդիկ իշխանությունը ժառանգաբար չեն փոխանցում, այլ պայքարում են ժողովրդավարական սկզբունքներով ժողովրդական ներկայացուցչության համար: Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, չնայած՝ տուժում է շրջափակումից եւ հակամարտության մյուս հետեւանքներից, միավորների ֆորա կտա այսպես կոչված ճանաչված շատ պետությունների: Որովհետեւ մարդիկ սովոր են եւ ցանկանում են աշխատել, կա Հայաստանի եւ հայկական սփյուռքի աջակցությունը, առկա են բնակլիմայական նպաստավոր հնարավորություններ: Այս առումով Լեռնային Ղարաբաղը ավելի քան ինքնաբավ պետություն է, քան ՄԱԿ-ի կողմից ճանաչված մի ամբողջ շարք անդամ երկրներ: Ղարաբաղը որպես շինծու, չպետություն ներկայացնելու բոլոր ջանքերը, որ քարոզչական առումով ներկայացնել ձգտում են Ադրբեջանի իշխանությունները, իմ կարծիքով հիմնված են խանդի, այդ տարածքների կորստի եւ 90-ականների բախումներում կրած պարտության ցավի վրա: Սակայն այդ ամենն իրականությունը չի արտահայտում: Եվ ես վստահ եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական խոսքի, հակամարտության ոչ մի կարգավորում հնարավոր չէ: Հայաստանն, անշուշտ, լրջորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, բայց դեռ հարց է, թե ով ավելի շատ ազդեցություն ունի ներքին կյանքի վրա. Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի: Եվ մենք գիտենք, հայ հասարակությունում այս հարցում տարբեր շատ կարծիքներ կան: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում հնարավո՞ր է, թե դա գորդյան հանգույց է: Գորդյան հանգույց պատմության մեջ արդեն եղել է. Ալեքսանդր Մակեդոնացին այն լուծել է սրի մեկ հարվածով այն կտրելով: 80-90-ականների իրադարձությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղը կողմնորոշվեց. վերամիավորվել Հայաստանին կամ ինքնորոշվել միանգամայն այլ կարգավիճակով, բայց ոչ մի դեպքում Ադրբեջանի կազմում: Եվ այս կամարտահայտությունը այսօր էլ գերիշխում է խնդրի կարգավորման բոլոր տարբերակներում: Սա հնարավոր չէ անտեսել: Ռազմական տեսանկյունից, ինչպես ցույց տվեց նաեւ այս տարվա ապրիլյան ավանտյուրան, ոչ մի հարձակում էական արդյունք չի բերելու: Անգամ վերազինման, վերախմբավորման, վերապատրաստման եւ այլ պայմաններում: Իմ կարծիքով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Գտնում եմ, որ ցանկացած իրատես ու սթափ քաղաքական գործիչ, պետք է ելնի այսօրվա իրականությունից: Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերված, այն կայացել է: Ճանաչման խնդիրն, անշուշտ կարեւոր է, բայց գոյություն ունենալու պարտադիր պայման չէ: Ինձ թվում է՝ կարգավորման վերջնական բանաձեւը պետք է հաշվի առնի հետեւյալ հանգամանքները. առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքների մեծ մասի վերադարձնելը Ադրբեջանին: Այստեղ հարցականի տակ են մնում Լաչինի եւ Քելբաջարի միջանցքները, որոնք այսօր մնում են հայ բնակչության անվտանգության երաշխիքները: Իսկ փոխզիջումն այսքան տարի չի կայանում, որովհետեւ կողմերը փոխադարձ վստահություն չունեն, ինչը խորացրեցին այս տարվա ապրիլի իրադարձությունները: Որովհետեւ 94 թվականի ռազմական գործողությունների արդյունքում իրեն ոտնահարված զգացող Ադրբեջանը չի կորցրել ռազմական կամ շանտաժի դիվանագիտական միջոցով Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին փաստացի անձնատուր լինել ստիպելու հույսերը: Կարծում եմ, որ Ադրբեջանի սթափ քաղաքական գործիչները լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս անջատված կտոր է, սակայն ներքաղաքական հանգամանքներով պայմանավորված դա ընդունել չեն ուզում չեն կարողանում եւ չեն պատրաստվում: Այստեղից էլ փակուղին բանակցություններում, որ առաջ սկսվել է նաեւ այն բանից հետո, որ Ադրբեջանը մշտապես խոսում է իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության անհասկանալի երեւույթի մասին, ինչին հայկական կողմը երբեք չի գնա: Հայաստանի դիրքորոշումն ավելի ճկուն է, թեեւ ինքն էլ զերծ չէ ներքաղաքական հանգամանքներից: Եվ Հայաստանում վերջին իրադարձությունները ասվածի հաստատումն են:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված