Հայերեն


Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունները շաղկապված են։ Շատ հաճախ է նշվում, որ երկրի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, բայց չպետք է անտեսել, որ արտաքին քաղաքական միջավայրի ազդեցությունը երկրի ներքաղաքական իրավիճակի վրա նույնպես մեծ է լինում։ Իսկ եթե նախկինում պետությունները կարող էին գոյատևել ու զարգանալ մեկուսացման պայմաններում, ապա ներկա փուլում իրավիճակը բոլորովին այլ է։ Նույնիսկ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված հազարից ավելի պատժամիջոցների պարագայում անհնար է այդ երկրին մեկուսացնել։

Ու որոշ ուղղություններով Արևմուտքը նույնիսկ շահագրգռված է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ընդհանրապես, գլոբալացման գործընթացի արագացումը նպաստել է, որ պետություններն ավելի շատ են փոխկապակցված միմյանց, համաշխարհային տնտեսությունը միահյուսված է, իսկ արտաքին ազդակների դերակատարությունն ավելի է մեծացել։ Ուստի, արտաքին քաղաքականության առումով ավելի նպաստավոր իրավիճակում հայտնվելու համար անհրաժեշտ է գործել՝ հետևություններ անելով այն միտումներից ու գործընթացներից, որ ներկայումս տեղի են ունենում։ Այս իրողության գիտակցումը հատկապես մեծ կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ արտաքին միջավայրը մեր ապագայի համար թերևս ամենավճռորոշն է։

Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին միջավայրին, նշում է. «Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր»։ «Շատ խելացի» մտքեր է արտահայտել Հայաստանի վարչապետը, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ է իր պաշտոնավարումից 6 տարի հետո Փաշինյանը հանկարծ հասկանում, որ միջազգային հարաբերությունների մասին իր պատկերացումները մնում են մակերեսային։ Իրականում չպետք է այդպես լիներ, քանի որ աշխարհն ու միջազգային հարաբերությունն այնքան էլ քաոսային չեն, ինչպես երևում է առաջին հայացքից։ Ինչպես ցանկացած գործող համակարգ, այնպես էլ միջազգային հարաբերությունները գործում են որոշակի օրինաչափությունների շրջանակում։ Իսկ այն դերակատարները, որոնք ըմբռնում են այդ օրինաչափությունները և գործում են դրանց համապատասխան, կարողանում են իրենց ճանապարհին հաջողություններ արձանագրել։

Իսկ այդ օրինաչափությունները հասկանալու համար պետք է սովորել ու, ամենակարևորը, գնահատել պրոֆեսիոնալիզմը։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հակառակն է արել, իրեն թվացել է, թե ամեն ինչ գիտի ու որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Ու անգամ կարող է իրեն թույլ տալ զրոյական կետից սկսել բանակցությունները, իսկ բանակցային գործընթացի մասին տեղեկանալ հենց Ալիևից։ Այսքանով հանդերձ, նա միշտ իր իշխանության քայլերը դիվանագիտական հաղթանակներ է ներկայացրել, ինչպես 2020 թվականի հոկտեմբերին էր, երբ նշում էր, թե միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Բայց, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հետո պարզվում է, որ Փաշինյանի կողմից նշված դիվանագիտական հաղթանակներն ուղղակի խայտառակ ձախողումներ են։

Չէ՞ որ հենց Փաշինյանի խոստովանությամբ, հենց նույն միջազգային հանրությունն էր, որ նրանից պահանջում էր իջեցնել նշաձողը Արցախի կարգավիճակի հարցում։ Միջազգային հանրությունը այդպես էլ լուռ հետևեց, թե ինչպես է Արցախը կուլ գնում հանցագործ Ադրբեջանին, թե ինչպես է ՀՀ տարածքների մի մասն օկուպացվում։ Իսկ Փաշինյանն էլ հոժարությամբ կատարում է այն, ինչ իրեն Ադրբեջանն է պարտադրում։ Հիմա էլ հակառակորդը ցանկանում է ստորացուցիչ պայմանագիր ստորագրել տալ ու փոխել տալ ՀՀ Սահմանադրությունը։ ՀՀ իշխանությունների ձախողումների արդյունքում է, որ ՀՀ-ն հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման տարածքում, որը բարդ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Պետք է խորքային, ոչ մակերեսային գիտելիքներ ունենալ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են Ռուսաստան-Արևմուտք շահերի բախման գոտում։

Բայց Հայաստանի օրվա իշխանությունները անընդհատ ապացուցում են, որ իրենք հեռու են նման խորքային խնդիրները հասկանալու առումով: Կամ, ավելի վատ, ուղղակի չեն ուզում հասկանալ: Ի հավելումն, արձանագրենք, որ առանձին ուղղություններով էլ իշխանությունը ձախողվել է, քանի որ նախաձեռնողականություն չի ցուցաբերել։ Օրինակ՝ աշխարհաքաղաքական միտումները ցույց են տալիս, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում անընդհատ աճում է Չինաստանի քաշը, բայց Հայաստանի կողմից գրեթե նախաձեռնողականություն չի ցուցաբերվում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների կազմակերպման ու կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ։ Ու սա միայն մեկ օրինակն է, այդպիսի օրինակները շատ են, ու դրանց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան Մի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք
Ամենադիտված