Մանրամասներ Արմավիրի սպանությունից
ՀասարակությունԵրեկ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 12-ին, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի:
***
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը: