ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO
ՏնտեսությունԵվրամիությունը, նախկինում իր ամենահեռանկարային անդամի՝ Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, պատրաստ է կասեցնել առանց վիզայի ռեժիմն այդ երկրի հետ, որը Վրաստանի քաղաքացիներին իրավունք է տալիս ազատ ճանապարհորդել մայրցամաքով:
POLITICO-ի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են», և եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար կուրսը, կկիրառվի «վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը»: Նա հավելել է, որ դա կարվի, եթե Վրաստանում ժողովրդավարությունը շարունակի անկում գրանցել:
«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանը պարտավոր է համապատասխանել որոշակի չափանիշների, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը:
Բրյուսելից այս նախագզուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն «էժանագին շանտաժ» կլինի ԵՄ-ի կողմից։