«Դեգեներատ»․ Փաշինյանի բառից վիրավորված պաշտոնյան վիրավորել է իրավապաշտպանին
Հասարակություն1in.am / Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի՝ պարտավորեցնելով նրան հանդես գալ հերքումով: Երիցյանը «epress.am» լրատվական կայքում ռուսալեզու հոդված էր հրապարակել, որում բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էր գործածել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ:
Պողոսյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երիցյանին հրապարակային ներողություն խնդրել: Ու թեև դատարանն ընդունել է, որ Երիցյանը վիրավորական արտահայտություններ է գործածել, այնուամենայնիվ, որոշել է պարտավորեցնել ոչ թե ներողություն խնդրել, այլ հերքել այդ արտահայտությունները: Մասնավորապես, Երիցյանը հերքման տեքստում պետք է գրի, որ մի շարք արտահայտություններ, որոնք գործածել է Պողոսյանի մասին, նպատակ չեն հետապնդել վիրավորելու նրա պատիվն ու արժանապատվությունը:
Հետաքրքրական է, որ Հովհաննես Երիցյանն իր պաշտոնավարման ընթացքում խիստ վիրավորվել էր Նիկոլ Փաշինյանից՝ 2001 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «դեգեներատ» արտահայտության համար և հաղորդում էր ներկայացրել, որի արդյունքում թերթի գլխավոր խմբագրի դեմ քրեական հետապնդում էր սկսվել:
Այնինչ թերթում «դեգեներատ» արտահայտությունն ուղղակիորեն հասցեագրված չէր Երիցյանին: Եվ եթե Երիցյանի հաղորդման հիման վրա դատախազությունն անմիջապես գործ էր հարուցել լրագրողի դեմ, ապա իրավապաշտպանին ուղղակիորեն հասցեագրված վիրավորանքներով լի հրապարակման համար դատարանը նախկին պաշտոնյային պարտավորեցրել է ընդամենը հանդես գալ հերքումով:
շարունակությունը՝ կայքում