Կրակnցներ՝ Տավուշում․ 40-ամյա տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Մկո» մականվամբ Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Հ․-ն այս տարվա հուլիսի 15-ից մինչև հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում գիշերը ժամը 02։30-ի սահմաններում իր մոտ եղած դեռևս չպարզված զենքով Հաղարծին բնակավայրի գյուղապետարանի մոտակայքում, որտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ բնակիչներ, հասարակության նկատմամբ անհարգալից, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և մարդկանց անդորրը խախտելով՝ անկանոն կրակոցներ է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live