Ակտիվ ու ագրեսիվ վարքը՝ սեռական անբավարարվածության դրսևորում
Life«Ցանկացած պահանջմունքի անբավարարություն ծնում է ագրեսիա: Սեռական ոչ լիարժեք բավարարումը ևս ծնում է ագրեսիա, որը դրսևորվում է ամենուր»,- ասում է Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ սեռական անբավարարության հետևանքով մարդիկ ձեռք են բերում բնավորության տարբեր գծեր, օրինակ՝ աղջիկները հագնում են վուլգար, վառ ու բաց հագուստներ, տղաները նույնպես աչքի են ընկնում իրենց ակտիվ վարքով: «Պատմական անձանցից շատերը նույնպես ունեին ոչ նորմալ սեռական վարք: Օրինակ՝ Հիտլերն ու Բերիան ունեին սեռական ոչ նորմալ հակումներ»: Բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքերով՝ մասնագիտությունը կապ չունի սեռական դրսևորման հետ, սակայն հիմնականում մշակութային ոլորտում աշխատողները սեքսուալ առանձնահատկություններ ունեն։ «Սեքսուալ կյանքում ունեցած խնդիրների լուծումը բարերար ազդեցություն է թողնում աշխատանքի վրա: Պետք է կարողանալ համատեղել աշխատանքն ու սեռական կյանքը»: