35-ամյա պարեկի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Զոլաքար-Աստղաձոր ավտոճանապարհի Աստղաձոր գյուղի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում և աշխատանքից վերադառնում էր տուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live