Հայերեն

Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը

Հասարակություն

Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։ 

2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը պայմանավորված է բաժանորդային բազայի աճով թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի սեգմենտներում, ինչին նպաստել է ֆիքսված ցանցի ընդլայնումը դեպի մարզեր, շարժական ու ֆիքսված ցանցի շարունակական արդիականացումը, ինչպես նաև կոնվերգենտ ծառայությունների մշտական բարելավումը։ 

Ընկերության գործառնական գործունեության արդյունքը զգալիորեն բարելավվել է՝ հասնելով 11,9 մլրդ դրամի՝ 2022-ի 1,3 մլրդ դրամից, իսկ զուտ շահույթը կազմել է 5,6 մլրդ դրամ` 2022-ի 4,3 մլրդ-ի փոխարեն, ինչը վկայում է նաև եկամուտների աճին զուգահեռ ծախսերի կառավարման արդյունավետության աճի մասին։  

Ընկերության ընդհանուր ակտիվները աճել են 30,5%-ով՝ հասնելով 113,1 մլրդ ՀՀ դրամի՝ 2022 թվականի 86,6 մլրդ դրամից։ Ակտիվների աճը փաստում է այդ թվում Ucom-ի ռազմավարական ներդրումների աճի մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավմանն ու ցանցի շարունակական ընդլայնմանը։

Սեփական կապիտալը կազմել է շուրջ 16 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 10,5 մլրդ-ի համեմատ։ 

«Անցած տարի մենք սկսել ենք մեծ ներդրումներ անել ցանցի որակի բարելավման և ընդլայնման մեջ` առաջ շարժվելով դեպի թվային տրանսֆորմացիա, և հիմա տեսնում ենք այդ որոշման դրական արդյունքները։ Իհարկե, մեր հիմնական նպատակը, որպես հաճախորդամետ ընկերություն, բաժանորդների կարիքները բավարարելն է, նրանց լավագույն ծառայություններն ու թվային փորձառություն մատուցելն է։ Բայց մենք նաև շատ ենք կարևորում ընկերության արդյունավետ կառավարումն ու  լավագույն ստանդարտներին համապատասխանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը շարունակում է հետևել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով իր ֆինանսական տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը։ Նշենք, որ ընկերության բոլոր հաշվետվությունները, ներառյալ աուդիտորականները, կարելի է գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ հաշվետվություններ բաժնում։ 

ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհուն
Ամենադիտված