Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերադառնում է «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունից մատուցված ընթրիքին։
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Չմասնակցելու պատճառի մասին Անկարան դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, թեև թուրքական լրատվամիջողները նշում են, որ դա հնարավոր է կապված լինի Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի աջակցության հետ։
«Էրդողանը ՄԱԿ-ի ելույթներում ընդգծել էր Բայդենի վարչակազմի կողմից Իսրայելին տրվող աջակցության մասին և ընթրիքին չմասնակցելը միգուցե հենց դրա պատասխանն է»,- գրում է աղբյուրը։