Սերժ Սարգսյանի ներկուսակցական ժլատությունը
Քաղաքականություն1in.am / Խորհրդարանի ապրիլի 2-ի ընտրությունից հետո հանրությունը փորձում է կռահել կամ տեղեկանալ, թե ի վերջո ինչպես են բաշխվելու մանդատները խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցությունում:
Ընդհանուր առմամբ այստեղ, իհարկե, անակնկալներ հազիվ թե լինեն: Պարզ է, որ մի շարք պատգամավորներ չեն լինի նոր խորհրդարանում: Սակայն ընդհանուր առմամբ ՀՀԿ, այսպես ասած, նոր մեծամասնության, նոր խմբակցության համայնապատկերում հետաքրքիր են ոչ թե անունները և դրանց, այսպես ասած, ճամբարային պատկանելությունը, այլ հենց այն, որ ՀՀԿ մեծամասնությունը ըստ էության տարբեր ճամբարների կամ թևերի մեծամասնություն է:
Դա, իհարկե, ամենևին նոր երևույթ չէ, սակայն ներկայումս այդ երևույթը ստանում է արդեն նոր նշանակություն և բնույթ, ինչը պայմանավորված է նրանով, որ ընդամենը մեկ տարի անց այդ մեծամասնությունն այլևս լինելու է, այսպես ասած, բուրգի գագաթին: Առնվազն դե յուրե գագաթին, և եթե անգամ դե ֆակտո իմաստով հիերարխիան գործելու է այնպես, ինչպես նախկինում, այնուհանդերձ՝ շատ կարճ ժամանակի ընթացքում դե յուրե հիերարխիան իր ազդեցությունն է թողնելու դե ֆակտո հարաբերությունների վրա, անխուսափելի ազդեցությունը:
շարունակությունը՝ կայքում