«Ճիշտ եմ ասել, հլը մի բան էլ քիչ եմ ասել». Վարդան Ղուկասյան
Քաղաքականություն1in.am / Գյումրիի նախկին քաղաքապետ, Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածու («Ծառուկյան» դաշինք) Վարդան Ղուկասյանը հայտարարում է, որ ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ինքը կորցրել է ավելի քան 3 հազար քվե։ Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ինքը ստացել է ավելի քան 15.000 քվե, բայց մոտ 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների. «Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ մեր հավաքած ձայների քանակը հատում է տասնհինգ հազար ձայնը, բայց մենք մեծահոգաբար ենք վերաբերվում ձայների այդպիսի տեղաբաշխմանը և հույս հայտնում, որ մյուս թեկնածուները, ում օգտին հաշվարկվել են մեր ձայները, քաջ գիտակցում են դա և ևս շնորհակալ են մեզանից»։
շարունակությունը՝ կայքում