«Շատ դրական, աշխույժ երեխա էր»․ Մանրամասներ Վարդենիկում մահացած հայտնաբերված 16-ամյա աղջկա դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում կյանքին վերջ տված 16-ամյա աղջկան կախված են գտել իրենց առանձնատանը կից հացատան նախասրահի տանիքից։ Oragir.News-ը կապվեց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Ավետիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ ոչինչ պարզ չէ, թե ինչն է աղջկան այդ քայլին դրդել։
Նախնական վարկածներ կան, սակայն դրանք միայն վարկածներ են։ «Տան միակ երեխան չէր, մի քույրիկ էլ ունի։ Ապրում էր մայրիկի, տատիկի, պապիկի և քրոջ հետ։ Շատ ցավալի դեպք է»,- ասաց Վարդենիկ գյուղի վարչական ղեկավարը։
Oragir.News-ը զրուցեց նաև մի քանի համագյուղացիների հետ, որոնք մեզ ասացին, որ շատ դրական, աշխույժ երեխա էր, բոլորին ժպտում, մոտենում, զրուցում էր։ Երբևիցե նման բան չէին կարող պատկերացնել։ Երեխայի հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին է իր հարազատ Վարդենիկ գյուղում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live