Հայերեն


«Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք ցույց տալիս, այդ նույն մարդուն 2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած». Մկրտիչ Արզումանյան

Life

«Գրավիտացիա» մոնոներկայացումն արդեն 2 տարի բեմում է՝ լեփ-լեցուն դահլիճներով: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Ռեժիսորը՝ Կարո Բալյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Ներկայացումը բարդ է, բայց տրագիկոմեդիան Մկրտիչ Արզումանյանի սիրելի ժանրերից է։

«Գրավիտացիա»-ի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի, ամեն ներկայացումից առաջ ներքին անհանգստության ու էմոցիաների մասին Tert.am Life-ը զրուցել է դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է

Մոնոներկայացում անելու միտքը վաղուց կար, անընդհատ հետաձգվում էր, քանի որ այդ պահին այլ նախագծերով էի զբաղված, իսկ մոնոներկայացումը պահանջում է մաքսիմալ կենտրոնացում, գերծանրաբեռնվածություն, որը տեղի ունեցավ «Գրավիտացիա»-ի շրջանակներում:

«Գրավիտացիա»-ն իմ ներքին ցասումն է, իմ խոսքը: Թեմաներն իմ մեջ եփվում էին տարիների ընթացքում, վերջապես հնարավորություն ստեղծվեց այդ ամենը կիսվել հանդիսատեսի հետ:

Կարևոր է, երբ դու քո տեսանկյունն ես բեմից ասում: Սա, իհարկե, այն ամենը չէր, ինչ կուզեի ասել, բայց եթե ամփոփեի բոլոր թեմաները, ներկայացումը կտևեր 3 օր...

Ներկայացումից 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ

Երկար ժամանակ պահանջվեց մինչև եկանք ընդհանուր հայտարարի և շատ պատասխանատու էր, քանի որ առաջինն էր:

Շատ ծանր մոնոներկայացում է ստացվել, շատ էմոցիոնալ: Մյուս ներկայացումների դեպքում  անհամբեր սպասում եմ, թե հաջորդը երբ ենք խաղալու: «Գրավիտացիա»-ի դեպքում 1 ամիս առաջ արդեն սկսում եմ անհանգստանալ, որովհետև կատաստրոֆիկ ծանր նյութ է ինձ համար:

Բայց ինձ դուր են գալիս դժվար ճանապարհները, ես չեմ ուզում այնպիսի կերպար ստեղծել, որ մատչելի լինի ու գրավի լայն մասաներին:

Ինչից է սկսվում մեր անկումը. սա է հիմնական ասելիքը

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գևորգ Համբարձումյանն է, ով Հայաստանում բազում գյուտերի  հեղինակ է: Չգտնելով իրեն հայրենիքում՝ հուսահատ որոշում է բախտը փորձել արտերկրում:

Ներկայացումը սկսվում է նրանից, որ հերոսը միջուկաջրածնային ռումբ ստեղծելու գյուտի համար Դուբայում ստանում է բարձրագույն մրցանակ գիտության ոլորտում: Նա ներկայացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը: Գյուտն ի սկզբանե արել էր Հայաստանի անվտանգության ու հարատև խաղաղության համար: Բայց, ինչ-ինչ պատճառներով նրան չեն հավատացել...

Ներկայացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է մեր անկման հիմնական պատճառը: Թատրոնն, իհարկե, լուծումներ չի առաջարկում, միայն հարցեր է առաջ քաշում, բայց, եթե ինչ-որ մեկի մեջ որևէ հետք թողնի, կարծում եմ, մեր խնդիրը կատարված կլինի: 

Մենք բազում սխալներ ունենք, որոնց վրա պիտի աշխատենք, ներկայացումը հենց այս մասին է: Մենք չենք տեսնում իրական վտանգը, գնում ենք այլ ճանապարհով, հետևություններ չենք անում մեր սխալներից ու մեր մեծ ու փոքր ձեռքբերումները, ցավոք, կորցնում ենք: 

Երբ սխալները հումորով ես մատուցում, ավելի ճիշտ է տեղ հասնում

Ներկայացման մեջ քաղաքական թեմաներով հատվածները շատ ուժեղ և ուրախ են ստացվել: Հետաքրքիր ոճով է մատուցված: Երբ սխալները գեղարվեստորեն ես մատուցում, հումորի միջոցով, դիմացինը ոչ միայն չի նեղվում ճիշտ խոսքից, այլ նաև հետևություններ է անում:

Կարծում եմ, ճիշտ չափաբաժնով նախատեսված ասելիքն ու մարդուն հասցնելը ավելի դժվար է, հետաքրիր ու էֆեկտիվ, քան միանգամից ուղիղ ասել, որ դու սխալ ես: Մեր գործը դա չէ: 

Մարդիկ գալիս են սև, մոխրագույն, դժվար կյանքից մի փոքր շնչելու, կտրվելու: Առանց դրա հնարավոր չէ:

Մարդիկ կան, ասում են՝ մեր երկրում այդպիսի վիճակ է, դուք ուրախ բաներ եք նկարահանում, ցույց տալիս: Ես կուզեի այդ մարդկանց դեմքը տեսնել, եթե նրանք 24 ժամ պահում են այդ լրջությունն ու վիշտը, ես համաձայն եմ, կասեմ՝ ազնիվ մարդ է: Բայց այդ նույն մարդուն 1-2 ժամ հետո տեսնում ես սրճարանում, հռհռում է արդեն գինովցած: Հասկանում ես, որ այդ մարդը պարզապես խաղում է:

Ոգևորված աշխատում ես, բայց տեսնում եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ

Տևական ժամանակ է, չեմ կարողանում համակերպվել հեռուստատեսային գովազդների հետ, որը դերասանը պարտադիր պետք է մատուցի, իսկ եթե դա չլինի, չի լինի նախագիծը: Ես ընտրել եմ դա չանելու տարբերակը, որովհետև չգիտես ինչի մասին է այդ պատմությունը, ինչ ես խաղում, քեզ թվում է լավ բան ես ստեղծում, կերպարի վրա ոգևորված աշխատում ես, բայց տեսնում ես եթերն ու հասկանում, որ իմաստ չուներ:

Առայժմ մի քիչ հանգստանում եմ հեռուստատեսությունից, եթե չկա ավելի լուրջ և ուժեղ առաջարկ, զբաղվում եմ թատրոնով:

 Միակ խնդրանքս է հանդիսատեսից՝ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ

Կան նոր մտքեր նոր ներկայացման համար: Գերծանր կերպար է լինելու, դեռ բանալիներն եմ փորձում գտնել այդ կերպարին մոտենալու համար, քանի որ տեխնիկապես ևս շատ ծանր է իրականացնելը:

Բայց գնացել եմ այդ ճանապարհով, եթե մի բան ինձ ոգևորում է, նշանակում է փոխանցելու եմ հանդիսատեսին: Իսկ հանդիսատեսը, կարծում եմ, անընդհատ նոր բան է սպասում ինձանից:

Միակ խնդրանքս է հանդիսատեսից, որ առավել ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ, որովհետև այստեղ իսկական արվեստն է, իրական էմոցիաները:  

ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված