Ինքնասպանություն Երևանում
ՀասարակությունԵրևանի Սոսեի փողոցի շենքերից մեկից օտարերկրացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից. «Ապրիլի 12-ին՝ ժամը 20:25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սոսեի փողոցի շենքերից մեկից պոլիտրավմա ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լիբանանի Հանրապետության մի քաղաքացի»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ Լիբանանի քաղաքացին նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում ինքնասպանություն է գործել նշված շենքերից մեկի 7-րդ հարկից ցած նետվելու միջոցով: Նշված անձը 22:00-ին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: