Հայերեն


Թուրքական ազդեցության գալարները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նյու Յորքում «Թուրքական տանը» Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան տարբեր շրջանակներում։ Ու հետաքրքական է, որ ավելի շատ քննարկման տիրույթում էին որոշակի դետալային հարցեր, թե ով ինչ նվիրեց, ինչու էր Փաշինյանն Էրդողանի գրքի ֆոնին ժպտում և այլն։ Բայց մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք առավել ընդգրկուն նշանակություն ունեն, հիմնականում աչքաթող արվեցին։ Օրինակ՝ կարևոր արձանագրում էր ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի ելույթը, որտեղ ասվում էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կարգավորեն, ապա հայ-թուրքական հարաբերություններում ևս առաջընթաց կարձանագրվի։

Փաստացի, Ադրբեջանի միջոցով Թուրքիան նորից նախապայման է դնում Հայաստանի առաջ, որ եթե Ադրբեջանի պահանջները Հայաստանը կատարի, ապա իրենք էլ քայլ կկատարեն սահմանը բացելու ուղղությամբ։ Այսինքն՝ առանձին հայ-թուրքական ձևաչափով հանդիպումներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ։ Ավելին՝ ուշադիր դիտելու դեպքում կնկատենք, որ Թուրքիան է հենց Ադրբեջանի միջոցով որոշ պահանջներ առաջ մղում։ Անկարայից արվող հայտարարություններից երևում է, որ իրենք անընդհատ շեշտում են, թե օգնել են Ադրբեջանին՝ հաղթանակ տանել Արցախյան պատերազմում, ուստի Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է փոխհատուցել այդ աջակցության համար։ Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի դրդմամբ առաջ մղվող պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն։

Պարզ է, որ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ Սահմանադրությունը խոչընդոտ լինել չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերը, որպես կանոն, ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներքին օրենսդրությունը։ Սակայն իրականում խնդիրն ինչ-որ առումով այլ հարթության վրա է։ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որտեղ ոչ միայն Արցախի մասին է նշված, այլև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, որը նաև փոխհատուցման հարցի բարձրացում է նախատեսում։ Արցախի հարցով Փաշինյանը նշել ու մի քանի անգամ էլ վերահաստատել է, որ Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, բայց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ մղելուց հրաժարվելու մասով կոնկրետ ոչինչ չի նշվել, սակայն ժամանակի ընթացքում իշխանությունները ցույց են տվել, որ հակված են դրական ժեստեր կատարելու թուրքական կողմի ուղղությամբ։ Ու թուրքական կողմն էլ գոհ է այդ ամենից։

Բայց քանի որ Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայական է, ու ժողովուրդը միանգամից կընդդիմանա, ապա թեմաները քիչ-քիչ, դոզա առ դոզա են հանրությանը մատուցում, ինչի հանգուցալուծումն էլ պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումից ու փոխհատուցումից հրաժարվելու քաղաքականության առաջխաղացումը, ինչը նախապայման է եղել նաև 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո։ Հետաքրքրական է, որ եթե մի ժամանակ թուրքական կողմը Ադրբեջանին ավելի շատ դրդում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցն անընդհատ բարձրացնելու, ապա ներկայում այս հարցում թուրքական կողմը որոշակիորեն պասիվացել է։ Պատճառն այն է, որ Նախիջևանը Թուրքիային կապող երկաթգիծը դեռ պատրաստ չէ ու պիտի սարքվի մի քանի տարվա ընթացքում։

Դրա համար էլ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլ քադիր Ուրալօղլուն նշել էր, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Թուրքիան, ըստ էության, շահագրգռված չէ, որ իրենց նախատեսած միջանցքը շուտ բացվի, քանի որ այդ դեպքում այդ ուղին կարող են այլ ուժեր վերահսկել, իսկ թուրքական կողմը հետ կմնա դրա վրա ազդեցությունը տարածելու հարցում։ Այնինչ, իրենք նախատեսում են, որ պետք է վերահսկեն այն ու ճանապարհ բացեն պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Ըստ էության, դրանով է պայմանավորված, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն ավելի առաջ է եկել, իսկ ճանապարհների բացման հարցը՝ հետ մղվել։ Ավելին՝ կողմերը նույնիսկ համաձայնեցրել են, որ ճանապարհների ապաշրջափակման թեման թողնեն ապագայում քննարկելու։

Բայց մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որոշակի հակասություններ կան։ Ադրբեջանում դժգոհ են, որ Թուրքիան լիովին սեփականացնում է իրենց հաղթանակը, փորձում է տիրանալ իրենց երկրին ու այն դարձնել թուրքական կցորդ։ Հակասություններ կան Իսրայելի հետ կապված, քանի որ Թուրքիան Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հակաիսրայելական դիրքորոշում է որդեգրել, իսկ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Այս ամենով հանդերձ, մի իրողություն ևս հստակ է. Թուրքիան փորձելու է Հայաստանում նույնպես իր ազդեցությունը տարածել, այն դարձնել իր ցանկությունից կախված երկիր ու ժամանակի ընթացքում անգամ պահանջել, որ փակվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան
Ամենադիտված