Կոմայի մեջ գտնվող աղջիկը մաhացել է. ի՞նչն էր պատճառը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ն ուշադրության կենտրոնում էր պահում 10-ամյա աղջնակի դեպքը, որն արդեն մեկ շաբաթից ավել կոմայի մեջ էր:
Ցավով հայտնում ենք, որ այսօր աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է։
MediaHub-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնեցին. «Նախնական ախտորոշմամբ Երեխայի մոտ առկա վնասվածքների պատճառով զարգացել է պոլիօրգան անբավարարություն, առաջացել է շնչառական անբավարարություն երրորդ աստիճան, ԹԱՇ վիճակ` ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Դիակը ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Մահվան պատճառի վերջնական եզրակացությունը կլինի փորձաքննության ավարտից հետո»:
Ինչպես արդեն գրել էինք, սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի ԲԿ-ից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում»։
Ցավակցում ենք աղջնակի հարազատներին…
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live