Հայերեն


«ՀՀԿ-ն ինձանից վախենում է. ամեն գյումրեցու 100 դոլար էլ տային, մեկ է կհաղթեի»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական «թեկնածուաշատ» լինել։ Քաղաքապետի պաշտոնի համար արդեն իսկ 5 հավակնորդ կա։ Ինչպես հայտնի է ՀՀԿ-ն որոշում կայացրեց սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Մինչդեռ, դեռ վերջին պահին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հույս ուներ, որ հարազատ կուսակցությունը կանգ կառնի հենց իր թեկնածության վրա, ինչը տեղի չունեցավ։ Նրա նեղացածությունը ՀՀԿ-ից այնքան շատ է, որ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը որոշել է սատարել «Հայկական վերածնունդ» կուսակցության, նույն ինքը ՕԵԿ-ի թեկնածուին՝ Հովհաննես Մարգարյանին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս վայելում է նախկին կրիմինալ քաղաքապետի հովանավորությունը, սակայն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ վերջին 6-7 տարվա մեջ ինքը բացարձակ որևէ շփում չի ունեցել Ղուկասյանի հետ, թեև տարիներ առաջ մտերիմ է եղել նրա հետ։ «Առաջին»-ը փորձել է Վարդան Ղուկասյանից պարզել, թե ինչ դերակատարություն ունի այս ընտրություններում և սատարելո՞ւ է որևէ թեկնածուի, թե ոչ։

– Գիտեք ինչ կա, եթե էդքան ուզում էիք, որ նորմալ ընտրություններ լինեին, չբռնեիք Սահմանադրություն փոխեիք ու փակեիք էն մարդկանց ճանապարհը, ովքեր չեն ուզում կուսակցական լինել, բայց ուզում են քաղաքապետ դառնալ։ Վախենում էի՞ք։ Ինչի մարդու իրավունքների ոտնահարում արեցիք։ Մարդու իրավունքների ոտնահարում է, երբ մարդը չի ուզում կուսակցական լինել, բայց ուզում է իր քաղաքին և իր երկրին պիտանի լինել, բայց չեն թողնում։ Եվ եթե ինքն առաջադրի իր թեկնածությունը, և եթե բոլոր կուսակցությունները հավաքվեն իրար հետ, էդ տղեն կարա բոլորին հաղթի։ Ինչի՞ փակեցին իրա ճանապարհը։ Մարդը ուղղակի չէր ուզում կուսակցական դառնար։ Բա սենց ճշմարտություն կա՞ աշխարհում։

– Դուք դա ձեր մասին ե՞ք խոսում, պարոն Ղուկասյան։ Ով թույլ չտվեց, որ առաջադրվեիք։ Ինչո՞ւ չառաջադրվեցիք։ ։

– Չառաջադրվեցի, որովհետև ես կուսակցական չեմ։ Ոչ էլ ուզում եմ մի կուսակցության գերին լինեմ։

– Իսկ ՀՀԿ-ն ինչու չառաջադրեց ձեր թեկնածությունը։ Ինչո՞ւ նախընտրեց Սամվել Բալասանյանին։

– Որովհետև ինձանից վախենում են։ Ես պահանջում եմ, որ Գյումրին սարքեն։ Պահանջում եմ, որ Գյումրու գումարներով Երևանը չկառուցեն։ Պահանջում եմ, որ Գյումրու հասանելիքը տան։ Որովհետև ես ասում եմ, որ Գյումրիում ոչ թե 1500 անօթևան է, այլ 5700։ Դրա համար չառաջադրեց, որովհետև, երբ ես գալիս եմ ճանապարհին խփում եմ չորս հոգի մահանում է։ Այ դրա համար չառաջադրեց։

– Իսկ դուք որևէ թեկնածուի սատարելո՞ւ եք այս ընտրություններին։

– Ճիշտն ասած ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ այսօր քաղաքականությունը այլասերվել է Հայաստանում։ Ցավում եմ, որ այդպես եղավ։ «Կռուգոմ բեգոմ» սաղիցդ զզվում եմ, քաղաքականությունից էլ։ Թողեք ապրեմ։ Եթե չէիք ուզում, էդ այլանդակությունը չանեիք, Սահմանադրություն չփոխեիք, քաղաքականությունը հանեիք թողնեիք առաջադրվեի, ամբողջ կուսակցությունները իրար հետ հավաքվեին, պետությունն էլ գար ամեն գյումրեցու 100 դոլար էր տար, Վարդան Ղուկասյանը կհաղթեր։ Բայց եթե հակառակն եք արել, հեռացեք ինձանից։ Հետո ինձ համար կարևոր չէ պաշտոնը։ Դա ինձ պետք չի, որ փող աշխատեմ։ Պաշտոնն ինձ համար նրա համար է պետք, որ ես ծառայեմ, կյանք տամ քաղաքին, որ իմ աշխատանքի շնորհիվ 17 հազար բնակարան կառուցվի ու Հայաստանի բոլոր քաղաքները միասին վերցրած այնքան շինարարություն չանեն, որքան Գյումրին։ Դա ես եմ։ Որ էնպիսի քաղաք սարքեմ, որտեղ քաղաքապետը քայլի, եպիսկոպոսից ավել գան ձեռքը համբուրեն։ Բայց դուք ամեն ինչ ծիծաղի առարկա եք սարքել։ Դուք բարեպաշտին սարքում եք պոռնիկ, իսկ պոռնիկին՝ բարեպաշտ։ Հաջողություն։ Ինձ հանգիստ թողեք։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված