Եվրոմիությունն ահազանգում է
Աշխարհ1in.am / Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ Հայաստանում առկա «քաղաքական կոռուպցիան» մտահոգում է Եվրամիությանը: Սվիտալսկին նկատի ունի այն ընտրակաշառքը, որի մասին տեղեկությունները միջազգային դիտորդների գնահատմամբ եղել են արժանահավատ: Եվրամիությունը, ԵԱՀԿ դիտորդները, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ընդհանուր առմամբ դրական են գնահատել Հայաստանում անցկացված խորհրդարանի ընտրությունը, բայց մատնանշել են ընտրակաշառքի զանգվածային բնույթի վերաբերյալ տեղեկությունը: Սվիտալսկին այն բնորոշում է «քաղաքական կոռուպցիա», համարելով մտահոգիչ: Եվրամիությունն ու ԱՄՆ-ը խորհրդարանի ընտրական գործընթացում ունեցան աննախադեպ մասնակցություն՝ նրանք աջակցեցին տեխնիկական վերազինման հարցում, տեխնիկական սարքերի ներդրման հարցում, որոնք պետք է բարձրացնեին թափանցիկությունն ընտրատեղամասերում: Ասել, թե այդ նորամուծությունն աշխատեց անթերի, ճիշտ չի լինի, սակայն ճիշտ չի լինի կարծել նաև, թե առաջին իսկ ներդրումը պետք է տար հարյուր տոկոսանոց արդյունք և անթերի աշխատանք: Տեխնոլոգիական ներդրումը աշխատել է, աշխատել է բավական բարձր արդյունավետությամբ և դա անհերքելի է: Անհերքելի է նաև, որ հենց այդ հանգամանքը նկատի առնելով, իշխանությունն ընտրական արդյունքի ստացման տեխնոլոգիայի հարցում կատարել է իր «նորամուծությունները»՝ ռեյտինգային ընտրակարգի տեսքով, արդյունքի ստացման գործընթացը տեղափոխելով այսպես ասած ընտրատարածքից դուրս: Ընդ որում, իշխանությունն այդ ամենին պատրաստվել է վաղուց, դեռևս ՏԻՄ ընտրություններից, փորձարկելով այդ մոդելը և ստանալով դրական արդյունք:
շարունակությունը՝ կայքում