Հայերեն


ՍԴ-ն ապօրինի որոշմամբ սահմանադրական հեղաշրջման մասնակից է դառնում. «Հայաքվե»

Blog
ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ընդունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
 
Այս տխրահռչակ որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշման վրա, ըստ որի` իբրև թե ՀՀ և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, և այդպիսով չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն։
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որն ընկած է սույն որոշման հիմքում, կառուցված է մոլորեցնող, ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող փաստարկների վրա, որոնցում ընտրողական ու սուբյեկտիվ մեկնաբանություններ են տրվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ Անկախության հռչակագրի և 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման դրույթների, այդ դրույթների միջև իրավական կապերի ու ազդեցությունների վերաբերյալ։
 
Սահմանադրական դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգ և կայունություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերի անսասանություն, այսպիսով գործող վարչախմբի պատվերով երկրում սահմանադրական հեղաշրջման մասնակիցն է դառնում։ Այս որոշումը ոչ միայն ծանր հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում Հայաստանի Հանրապետության իրավատիրությանը, այլև հղի է Հայոց պետականության կորստի վտանգներով։
 
Պատահական չէ, որ որոշումն ընդունելուն մասնակցել են Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնց ընտրությունը տեղի է ունեցել 2020 թ․ ԱԺ ապօրինի որոշման հիման վրա` Սահմանադրական դատարանի փաստացի բռնազավթման հետևանքով, ինչը հիմք է տալիս ապագայում առոչինչ ճանաչելու այս որոշումը։
 
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի ապօրինի որոշումը Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, պետական իշխանության բոլոր ճյուղերի յուրացման հերթական վկայությունն է։ Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի այն դատավորները, ովքեր իրենց ապօրինի որոշմամբ մաս են կազմել գործող վարչախմբի հակապետական գործողություններին, իրենց դրանով դուրս են դրել օրենքի և օրինականության սահմաններից և անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու սահմանադրական կարգի փաստացի տապալման փորձի համար:
 
Կոչ ենք անում Ազգային Ժողովի բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրենց իրապես կաշկանդված չեն համարում հրամայական մանդատով, առաջնորդվում են սեփական խղճով ևՀայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերով, չվավերացնել ներկայացված կանոնակարգը, իսկ ԱԺ իշխող մեծամասնության կողմից վավերացման պարագայում դիտարկել մանդատները վայր դնելու հնարավորությունը և դրանով ձախողել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիայի հետագա գործընթացը։
 
Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակի
Ամենադիտված