Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել ուժ կիրառել Իսրայելի դեմ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է առաջարկի ուժային միջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա կանգնեցնել նրա հարձակումները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Նրա խոսքով՝ այժմ Անկարան ուժեղացված դիվանագիտական աշխատանք է տանում Իսրայելին կանգնեցնելու համար, այդ աշխատանքներում ներգրավված են ԱԳՆ ղեկավարը, Ազգային հետախուզության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք:
«Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին, որն այրում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ կամք չցուցաբերի, ապա Գլխավոր ասամբլեան ուժի կիրառումը երաշխավորելու լիազորություն ունի, և այդ լիազորությունները պետք է շտապ գործի դրվեն»,- նշել է նա։
Էրդողանի կարծիքով, իսլամական երկրները պետք է հստակ պատասխան տան Գազայի հատվածում, Հորդանանի արևմտյան ափին և Լիբանանում ճնշումներին:
Հավելենք, որ Իսրայելն արդեն սահմանափակ ցամաքային գործողություն սկսել Լիբանանում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live