Հայերեն


1 սպանված ու 1 վիրավոր՝ Նաբերեժնիում

Հասարակություն

1in.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

16 տարեկան Սերյոժային մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատական նիստին դարձյալ ներկա չէր անչափահասի մայրիկը, ով տվյալ գործով ամբաստանյալի օրինական ներկայացուցչի կարգավիճակն ունի: Նախաքննական միայն մեկ գործողության է մասնակցել պատանու մայրը, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Գործով ներգրավվել ու դատական նիստերին ներկայանում է ևս մեկ օրինական ներկայացուցիչ՝ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբանը:

Ամբաստանյալը դատարանում նշել է, որ մոր գտնվելու վայրն իրեն հայտնի չէ: Իրենց գյուղական տունը վաղուց են վաճառել, մնացել են անտուն: Մայրը կալանքի տակ գտնվող անչափահաս որդու հետ կապ չի պաշտպանում…

Սերյոժան ծնվել է 2000 թվականին Սայաթ-Նովա, նախկինում՝ Նոր Կեսարիա գյուղում: Սովորել է մինչև 5-րդ դասարանը: Մշտական բնակության վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան գիշերել է Հրազդանի կիրճում, դեպքի օրն այնտեղ ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ էին մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու հարվածել է Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Մյուս տղամարդը՝ Արսեն Պ.-ն, տեսնելով, թե Սերյոժան ինչպես է Լևոնի գլխին հարվածներ հասցնում քարով, փորձել է միջամտել: Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ Արսենի գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներ էին թվարկված՝ կյանքի հետ անհամատեղելի…

Այս դատական նիստին ցուցմունք տվեց ամբաստանյալ Սերյոժան:

Նա ասաց, թե իրեն մեղսագրված ոչ մի դրվագով՝ ո՛չ դիտավորյալ սպանության, ո՛չ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնեց, որ դեպքի օրն է ծանոթացել տուժողներ Լևոնի ու Արսենի հետ: Լևոնը «Նաբերեժնիի նարդիվանների մոտ» մոտեցել է իրեն, ասել է՝ լավ տղա ես, արի ծանոթանանք, շփվենք: Հետո նա իրեն փող է տվել և ուղարկել է ծխախոտ ու «մառոժնի» առնելու: «Չմերժեցի, գնացի, առա ու հետ էկա՝ նրանք արդեն նույն տեղում չէին…»:

Ամբաստանյալն ասաց, թե երկար փնտրել է Լևոնին ու Արսենին, ի վերջո հասել է նրանց «նավեսի» մոտ, այնտեղ տեսել է նրանց: Լևոնին է տվել ծխախոտը, բայց Լևոնը բարկացել է՝ ինչի՞ շուտ չբերեցիր, դու խաբել ես ինձ…

Ըստ Սերյոժայի՝ Լևոնը իրեն հայհոյել է՝ «սրբություն է հայհոյել»: «Սրբություն» ասելով՝ երևի մայրիկին նկատի ուներ, ով անգամ դատարան չի գալիս՝ դատվող անչափահաս որդու կողքին լինելու համար… Մինչև դեպքն էլ մայրը տղայի կողքին չէր եղել, տղան հայտնվել էր փողոցում, շփվել էր անօթևան ու անկանոն կյանքով ապրող չափահասների հետ…

Սերյոժան ասաց, թե Լևոնին հարցրել է՝ ինչո՞ւ հայհոյեց, իսկ Լևոնը քար է վերցրել, որ հարվածի իրեն:

«Ես մոտեցա, քարը Լևոնի ձեռքից վերցրի ու խփեցի իրա դեմքին… Ընկավ… Ուզում էի հեռանալ, Լևոնը հետևիցս քարեր էր շպրտում: Ես իրա շպրտած քարերը վերցնում, իրա վրա էի շպրտում: Ես չէի նայում՝ նրա մարմնի որ մասերին են դիպչում քարերը… Ես քարերով խփում էի, որ վարի չգնամ… Լևոնը փորձեց փայտ վերցնել՝ ինձ խփելու համար… Մի կողմ քաշվեցի… Լևոնը գետն անցավ ու փախավ… Մյուսը՝ Արսենը, նույնպես ինձ վրա քարեր էր շպրտում: Նավեսի տակ նստած էր: Խմած չէր, գիտակցում էր՝ ինչ է անում: Ես նրա շպրտած քարերը նրա վրա շպրտեցի: Նա ընկավ: Ես չմոտեցա, չգիտեի՝ մահացա՞վ, չմահացա՞վ, կպա՞վ, չկպա՞վ… Ես փախա…Ես չեմ փորձել դիտավորյալ սպանել նրանց: Ես միայն փորձել եմ պաշտպանվել… Մի քիչ հաջող եմ պաշտպանվել, որ սաղ եմ, ու… որ Լևոնն ա սաղ… Լևոնը ճիշտ չի ասում, ես իրանց հետ խորոված չեմ կերել, իրանցից փող ու ծխախոտ չեմ ուզել…»:

Ամբաստանյալը նշեց, որ Արսենը իր վրա քարեր էր շպրտում 2-3 մետր հեռավորությունից: Ինքը նրա վրա շպրտել է նրա շպրտած մեծ քարերը… «Ես նրան վերջին անգամ որ նայել եմ, նա ընկած տեղը շարժվում էր… Ես իմ կյանքին ուղղված վտանգ էի զգում… Ես պնդում եմ, որ Լևոնն է նախահարձակ եղել, նա է ինձ հայհոյել: Հետո էլ, յանըմ դուխով տղա էր, քար վերցրեց, որ խփի… Իրանք մեծ էին ինձանից: Ինչ որ ես արել եմ՝ վախից եմ արել…»:

Սերյոժան ցուցմունքից հետո չցանկացավ կողմերից որևէ մեկի հարցերին պատասխանել:

Քանի որ բուն դեպքի վերաբերյալ էական հակասություններ կային դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև, հրապարակվեցին Սերյոժայի նախաքննական ցուցմունքների՝ դեպքին վերաբերող հատվածները:

Նախաքննական ցուցմունքում Սերյոժան ասել էր, թե Լևոնի ձեռքից վերցրել է քարը ու մեկ մետր հեռավորությունից հարվածել է նրա դեմքին: Լևոնն ընկել է: Հետո վեր է կացել, կռացել է, որ նորից քար վերցնի. «Ես միանգամից երկու քար վերցրի ու շպրտեցի նրա վրա: Քարերը դիպան նրա թիակին ու ոտքին… Հետո Լևոնը փախավ… Նավեսի տակ նստած Արսենը քար շպրտեց ինձ վրա, ես նրա վրա չորս հատ խոշոր քար եմ շպրտել, բոլորը դիպել են նրա գլխին: Նա ընկավ, գետնին ընկած շարժվում էր, ես փախա… Ես 8-10 անգամ չեմ խփել Արսենին, միայն քարով եմ խփել, ձեռքերով չեմ խփել…»:

Տուժող Լևոնը նշեց, որ իր ու Սերյոժայի կռվելու ժամանակ Արսենը նավեսի տակ էր, իր կարծիքով՝ քնած էր… Ինքը փախել ու չի տեսել, որ Սերյոժան քարերով հարվածել է Արսենի գլխին…

Լևոնը ասաց. «Պետք չի ամբաստանյալին խիստ պատժել… Ջահել ա… Ես նրանից գումար չեմ պահանջում, ոչ մի պահանջ չունեմ…»:

Դատարանը հասավ դատական վիճաբանությունների փուլին:

Հաջորդ դատական նիստին՝ մայիսի 3-ին, մեղադրող դատախազը հանդես կգա ճառով:

Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված