Երևանում դպրոցականից գումարի շորթման դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվել են միջոցներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությանը տրվել է ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարություն: Այս մասին 24News-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Երևանում 13-ամյա դպրոցականից գումար շորթելու, ինչպես նաև վերջինիս ծեծելու դեպքին:
24News-ը դիմեց ՆԳՆ-ին, տեղեկանալու արդյո՞ք հաջողվել է պարզել դեպքի հանգամանքները. «Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ` հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- պարզաբանեցին գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածվող տեղեկությունների սեպտեմբերի 19-ին Ա. Հովհաննիսյանը ՀՀ պետական վերահսկողություն դիմում է ներկայացրել, որ 2023-2024թթ-ի ուս. տարվա ընթացքում թիվ 84 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն իր որդուց՝ 13-ամյա Ա.Ա․-ից պարբերաբար գումար են փորձել շորթել և չստանալով ծեծի են ենթարկել նրան:
Նշել է նաև, որ ավելի ուշ կոնկրետ անձինք Երևանի սրճարաններից մեկում իր ամուսնու՝ Գոռ Առուստամյանի հետ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել և հանդիպել նշված սրճարանում։ Վերջիններս զինված են եղել մահակներով և գազային ատրճանակներով, սակայն նրանց կողմից հարված ստանալով՝ ամուսինը նույնպես դիմել է ուժի, և նրանք դիմել են փախուստի:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live