Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները
ԱշխարհԻրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն։
«Անվտանգ թռիչքների համար բոլոր պայմաններն ապահովելուց հետո, բոլոր սահմանափակումները հանվել են, և ավիաընկերություններին թույլատրվել է թռիչքներ իրականացնել առավոտյան ժամը 5:00-ից»,- Յազերլոուի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը:
Չեղարկված բոլոր չվերթների տոմսերի արժեքը ուղևորներին կփոխհատուցվի, հավելել է նա։