Եթե Հայաստանում «գունավոր հեղափոխության» փորձ արվի՝ Մոսկվան ամբողջ թույնը կթափի մեր վրա
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
-Պարոն Մեհրաբյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում թույլ չի տա «գունավոր հեղափոխություն» իրականացնել։ Արդյո՞ք Հայաստանի մասով նման վտանգ կա ։
–Ռուսաստանում բավականին լայն կերպով են ընկալում «գունավոր հեղափոխություն» ասվածը։ Ես բազմիցս ասել եմ և կարող եմ կրկնել՝ քաղաքացիների ցանկացած ընտրություն, Մոսկվայի կարծիքով՝ «գունավոր հեղափոխություն» է։ Իշխանության այնպիսի ձևավորումը, որը դուրս է Մոսկվայի վերահսկողությունից, կոչվում է «գունավոր հեղափոխություն»։ Պայքար կոռուպցիայի դեմ, կոչվում է «գունավոր հեղափոխություն» կամ ցանկացած քայլ, որն ուղղված է իքս ժողովրդի մերձեցմանը Արևմուտքի և Եվրամիության հետ, համարվում է «գունավոր հեղափոխություն»։ ՀԱՊԿ կոչվածը նույնն է, ինչ որ 25 տարի առաջ գործող Վարշավայի պայմանագիրը։ Այսինքն՝ Խորհրդային ճամբարի սահմանափակ ինքնիշխան պետությունները հանկարծ որևէ քայլ չփորձեն անել այդ ճամբարի փշալարերից դուրս։ Եթե այն ժամանակ այդպիսի քայլերը կոչվում էին հակասովետական, հիմա կոչվում է «գունավոր հեղափոխություն»։
-Իսկ Հայաստանին նման վտանգ սպառնո՞ւմ է։ Կարծես, Հայաստանում ժողովրդի կողմից իրավիճակին հարմարվելու տենդենց կա։
–Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ով, Ապրիլյան պատերազմով Հայաստնում դժվար է նախաձեռնողական քայլեր սպասելը՝ ինչը հասկանալի է։ Դրանից հետո, պարզ է, որ Ռուսաստանի ամբողջ թույնը կլցվի մեր վրա։
շարունակությունը՝ կայքում