Երևանում տաքսիով փաստաբանական գրասենյակ ուղարկված ծանրոցի մեջ եղել է թունավոր կարիճ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Ք․-ն և հայտնել, որ մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ ունի, և ինչ-որ մեկը առողջությանը և կյանքին դիտավորությամբ վնաս պատճառելու ու վախ տարածելու գործողություններ է կատարում և քիչ առաջ տաքսի ծառայության միջոցով փակ տուփ են ուղարկել Փիրումյանների փողոցի 7 հասցեում գտնվող իրենց գրասենյակ, ինչի մեջ թունավոր կարիճ է եղել:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել և կատարվում է նախաքննություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live