Հայերեն


Կրակnցներ՝ Արարատում. վիրավnր կա, իսկ կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղ կժամաներ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվում, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել է հրազենային վնասվածք:  

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, Արթուր Զ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, ով կասկածանքով ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարապետ Զեյնալյանի ապօրինի որդին է, իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Լսեցի՝ ինչպես բժիշկն ասաց՝ 4-ին սմենս լրանում ա, սրան էլ կեսարյան անենք, դառնա 3 կեսարյան իմ հաշվին»․ կինը պատմում է Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԵրեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ սնուցող ջրատար է վթարվել. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք ․ Ալիև Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան 36 ժամ ջուր չի լինիՄարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Նոր մանրամասներ Արարատում հնչած կրшկnցներից. կասկածյալը նախկին գյուղապետի ապоրինի որդին է Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա. ինչ եղանակ կլինի Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցում Կրակnցներ՝ Արարատում. վիրավnր կա, իսկ կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է Խոշոր հրդեհ ու 4 միլիոնի վնաս Արագածոտնում․ այրվել են մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան Զգnւշացում ծնnղներին. երեխաների nրuի մասշտաբները մեծանում են. Նաիրի Հոխիկյան Իրանում նորից երկրաշարժ է եղել Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումԻրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «‎ՀայաՔվե»‎ Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակըՈվ է այս վարչախմբի իրական արտաքին շահառուն, և ինչով է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան Կալանքը խափանմա՞ն, թե՞ պատժի միջոց Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոց Ջուր չի լինի որոշ հասցեներում Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Տաք լուր՝ Սուրենյանից. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԻսրայելը կփորձի առավելագույն վնաս պատճառել Իրանի տնտեսությանը. FT Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով Մեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մեսսին մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» վաղաժամ չեմպիոնությունը MLS-ի կանոնավոր առաջնությունում Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում․ Փաշինյանը՝ Շոլցին Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները 23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդող քայլերըԻնչ վիճակում է Երևանի և մարզերի օդը․ մանրամասներ
Ամենադիտված