Հայերեն


Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ  մամուլի ասուլիսը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի և Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։ 

Ասուլիսին մասնակցել են Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Վահագն Բադալյանը, անդրադառնալով տարածաշրջանում այս կարևոր միջոցառումը հովանավորելու Fastex-ի նախաձեռնությանը, նշել է․

«Կարևորում ենք ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսի՝ WCIT 25-րդ հոբելյանական միջոցառման անցկացումը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն և մեր երկիրը դարձնել առավել մրցունակ միջազգային հարթակներում։ Այս տարի մենք ստանձնել ենք միջոցառման  բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործը»,- ասել է նա։

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում։ Hoory AI օգնականն այս տարի կլինի միջոցառման հաղորդավարի դերում՝ ներկայացնելով երեկոյի մասնակիցներին։ Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ  պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի միջոցառման մեկնարկը՝ ներկայանալով առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ։ Երեկոյի ավարտին շքեղ երաժշտական շոուով հանդես կգա համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է: Շնորհակալ ենք նաև գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցում են մեզ կազմակերպման գործում և կարևորում նման միջոցառումների իրականացումը Հայաստանում»,- ասել է  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի համաժողով. կլինեն տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում համաշխարհային բիզնեսի առաջնորդները և ոլորտի փորձագետները կանդրադառնան բիզնես հնարավորություններին ու զարգացող շուկաներին։

WCIT 2024-ի ամբողջական օրակարգն այստեղ է։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

 

Պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում․ Կիրանցի բնակիչ Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր «Լսեցի՝ ինչպես բժիշկն ասաց՝ 4-ին սմենս լրանում ա, սրան էլ կեսարյան անենք, դառնա 3 կեսարյան իմ հաշվին»․ կինը պատմում է Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԵրեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ սնուցող ջրատար է վթարվել. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք ․ Ալիև Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան 36 ժամ ջուր չի լինիՄարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Նոր մանրամասներ Արարատում հնչած կրшկnցներից. կասկածյալը նախկին գյուղապետի ապоրինի որդին է Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա. ինչ եղանակ կլինի Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցում Կրակnցներ՝ Արարատում. վիրավnր կա, իսկ կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է Խոշոր հրդեհ ու 4 միլիոնի վնաս Արագածոտնում․ այրվել են մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան Զգnւշացում ծնnղներին. երեխաների nրuի մասշտաբները մեծանում են. Նաիրի Հոխիկյան Իրանում նորից երկրաշարժ է եղել Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումԻրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «‎ՀայաՔվե»‎ Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակըՈվ է այս վարչախմբի իրական արտաքին շահառուն, և ինչով է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան Կալանքը խափանմա՞ն, թե՞ պատժի միջոց Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոց Ջուր չի լինի որոշ հասցեներում Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Տաք լուր՝ Սուրենյանից. եղանակը՝ Հայաստանում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԻսրայելը կփորձի առավելագույն վնաս պատճառել Իրանի տնտեսությանը. FT Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Վան Գոգի կտավը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է 27,6 մլն դոլարով Մեդվեդևն ընտրվել է «Ռոստելեկոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մեսսին մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» վաղաժամ չեմպիոնությունը MLS-ի կանոնավոր առաջնությունում Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում․ Փաշինյանը՝ Շոլցին Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները 23 անհետ կորած զինծառայողների հարազատները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան
Ամենադիտված