Յանա Եգորյանի առաջարկը Մեդվեդևին
ՍպորտՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռիոյի օլիմպիական մեդալակիրների հետ զննել է BMW մակնիշի սպիտակ մեքենաները, որոնք նվիրել են մարզիկներին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի հրապարակում: Կառավարության ղեկավարը գնահատել է Ռիոյի Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանի մեքենան, ինչպես նաև սինքրոն լողի կրկնակի չեմպիոնուհիներ Նատալյա Իշչենկոյի և Սվետլանա Ռոմաշինայի մեքենաները: Մեդվեդևի գովեստի խոսքերից հետո հայազգի Յանա Եգորյանն առաջարկել է Մեդվեդևին տեղ հասցնել իր նոր BMW X6 մեքենայով: Կառավարության ղեկավարը նախ համաձայնել է սուսերամարտուհու առաջարկին, սակայն ավելի ուշ Կարմիր հրապարակից հեռացել է սեփական ավտոշարասյունով: