Բժիշկը մեղադրվում է աղջիկներին թլփատելու մեջ
ԱշխարհԱՄՆ-ում Դեթրոյթի հիվանդանոցներից մեկում բժշկին մեղադրանք է առաջադրվել` աղջիկ երեխաներին թլպատելու հետ կապված: ԱՄՆ-ում դա առաջին նմանատիպ դատական գործն է, հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնում են դատախազները` բժիշկ Ջումանա Նագարվալան վիրահատել է 6- 12 տարեկան աղջիկ երեխաների սեռական օրգանները: Եթե Ջումանա Նագարվալան մեղավոր ճանաչվի, նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Ըստ տեղի լրատվամիջոցների` Նագարվալան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները: Սակայն դատախազնեերի տվյալներով` նա խնդրել է իր հաճախորդներին, ովքեր այլ նահանգներ են մեկնել, ոչինչ չասել վիրահատության մասին:
Նշենք, որ կանանցի թլպատումը ԱՄՆ-ում օրենսդրորեն արգելվել է 1996-ին: