Ամառ է. այսօր Երևանում մինչև 27 աստիճան տաքություն է կանխատեսվում. եղանակը՝ Հայաստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live