Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է
Սպորտ«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլում հերթական ռեկորդն է սահմանել:
IFFHS-ի տվյալներով՝ 39-ամյա հարձակվողը դարձել է պատմության առաջին խաղացողը, որը 600 գոլ է խփել տարբեր առաջնությունների բարձրագույն դիվիզիոններում։
Պորտուգալացի ռմբարկուին ամենամոտ հետապնդողը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է։ Նա իր հաշվին ունի 556 գոլ: Լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Ռոմարիոն՝ 479 գոլով։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն սաուդյան ակումբի գույները պաշտպանում է 2023 թվականից։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի պայմանագրի ժամկետը «Ալ-Նասրի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։