Ի՞նչ կապ ունի Վ. Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ, եւ ո՞ւր են «Սիթիի» ձայնագրությունները
ՀասարակությունARMTIMES.com / «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որեւէ քաղաքացու: Առավել եւս` այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:
Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որեւէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ:
Հարց է առաջանում` ինչո՞ւ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցները չեն ընդվզում, եւ չեն փորձում տեր կանգնել իրենց իրավունքներին: Ցանկալի կլիներ իհարկե, որ շրջաններից եկած աղջիկները, 19-ամա տղան եւ մյուսները այնպիսի կրթական ցենզ ունենային, որ կարողանային պաշտպանել իրենք իրենց: Այդ դեպքում նրանք նաեւ մտավախություն չէին ունենա, որ գործազուրկ կմնան, վստահ կլինեին, որ անպայման նոր, ավելի քաղաքակիրթ եւ օրինական հիմքերով գործող ընկերությունում աշխատանք կգտնեն:
շարունակությունը՝ կայքում