Հայերեն

Պուտինի սենսացիան

Աշխարհ

ՀԱՅԵԼԻ / Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Մինչ Պուտինի հետ հանդիպումը Թիլերսոնը շուրջ չորս ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակը թուլացել է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես «աշխատանքային մակարդակում, ռազմական մակարդակում» վստահության մասին է:
Սա ասվեց այն պահին, երբ Մոսկվայում բանակցություններ էին ընթանում Լավրովի և Թիլերսոնի միջև: Սա ինքնին խիստ ուշագրավ հայտարարություն է, որի նպատակը նախ` Օբամային ավելի բարձր դիրքերում ցույց տալն է, ինչի օգնությամբ, Պուտինը, թերևս, ակնկալում է ԱՄՆ-ի նոր վարչակազմից կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կլինի: Իսկ վերջին իրադարձությունները, մասնավորապես, Սիրիայում ցույց տվեցի, որ Վաշինգտոնը ցանկացած պահի կարող է գնալ որևէ քայլի` առանց ՌԴ-ի համաձայնությունը ստանալու ու նրա տեսակետի հետ հաշվի նստելու: Իսկ սա Թրամփի նախագահությունը ողջունող ՌԴ իշխանությունների համար ուժեղ հարված էր` «թիկունքից»:
Ինչևէ, Պուտինը շուրջ երկու ժամ բանակցել է Ռեքս Թիլերսոնի հետ: Այս հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայում իրականացված քիմիական հարձակման ֆոնին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը պնդում է, որ քիմիական զենքը կիրառելու հրահանգը տվել է Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Նկատենք, Կրեմլը նախապես չէր հայտարարել Թիլերսոնին ընդունելու՝ Պուտինի մտադրության մասին, և մինչև վերջին պահը հայտնի չէր՝ Պուտին – Թիլերսոն հանդիպում կկայանա, թե՞ ոչ:
«Վերջնական արդյունքը չի նախատեսում Ասադի և նրա ընտանիքի դերակատարում երկրի ապագա կառավարման գործում»,-ասել է Թիլերսոնը: Լավրովն իր հերթին նշել է ՝ ՌԴ-ն խաղադրույքներ չի կատարում անձանց վրա: Նրա խոսքով՝ սիրիացիները պետք է նստեն և պայմանավորվածություն ձեռք բերեն: Անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը՝ Թիլերսոնը միանշանակ հայտարարել է, որ քիմիական զենք կիրառվել է Ասադի ռեժիմի կողմից: Ի պատասխան Լավրովը խնդրել է ապացույցներ ներկայացնել:
Թիլերսոնի` Մոսկվա կատարած այցին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով, որ այցը սպասվածից լավ է անցել. «Պուտինը Ռուսաստանի առաջնորդն է: Ռուսաստանն ուժեղ երկիր է: Մենք շատ-շատ ուժեղ երկիր ենք: Պետք է սպասել, որպեսզի հասկանանք՝ ինչպես կձևավորվի համագործակցությունը Մոսկվայի հետ»:
Ինչ վերաբերվում է Լավրով-Թիլերսոն բանակցություններին` դրանց նպատակը տարաձայնությունների նվազեցման ուղիներ գտնելն էր՝ երկու գերտերությունների միջև ակնհայտ լարված հարաբերությունների ֆոնին: Մինչ Մոսկվա ժամանելը Թիլերսոնը զգուշացրել էր՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլա» խմբավորման կողքին: Թերևս, հենց այդ հայտարարությանն արձագանքելով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն երեկ՝ հանդիպման հենց մեկնարկին, ընդգծեց՝ Կրեմլի համար անընդունելի է գործընկերներին ընտրության առջև կանգնեցնելու և վերջնագրերով խոսելու քաղաքականությունը:
«Մեր հետևողական դիրքորոշումը ձևավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակում, և ոչ թե այսրոպեական կոնյունկտուրայի ազդեցությամբ կամ կեղծ ընտրությամբ՝ դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ մեր դեմ: Մենք հանդես ենք գալիս հավաքական գործողությունների օգտին և արդյունավետ չենք համարում փակ դաշինքների շրջանակներում պարփակվելը կամ անհավասար միությունները», – հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:
Մի քանի րոպե տևած բացման խոսքում Լավրովը կրկին պնդեց՝ ՌԴ-ն անընդունելի է համարում ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի կառավարական ուժերի դեմ: «Դա խախտում է միջազգային իրավունքի նորմերը», նշեց նա՝ ընդգծելով․ «Ծայրաստիճան կարևոր է կանխել նման դեպքերի կրկնությունը ապագայում»: «Մեզ համար շատ կարևոր է հասկանալ նաև ձեր տեսակետը և ԱՄՆ վարչակազմի իրական մտադրությունները: Հույս ունենք, որ մենք այսօր առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ», – դիմելով պետքարտուղարին՝ ասաց Լավրովը:
Թիլերսոնն ընդունեց՝ երկու գերտերությունները ակնհայտ և խորը տարաձայնություններ ունեն, որոնք խոչընդոտում են համագործակցությանը. «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք անել հնարավորը՝ ռուս – ամերիկյան փոխհարաբերությունները դրական ուղով տանելու համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով. «Մենք հանդիպում ենք ռուս – ամերիկյան հարաբերությունների համար կարևոր մի փուլում, և անգամ այն դեպքում, երբ մեր ռազմավարական դիրքորոշումները չեն համընկնում, մենք կարող ենք հստակեցնել այն նպատակներն ու շահերը, որ ընդհանուր են: Սա նաև մեզ հնարավորություն կընձեռի բացատրել ու հստակեցնել մեր միջև առկա տարաձայնությունները, որպեսզի հասկանանք դրանց պատճառներն ու գտնենք դրանք նվազեցնելու ճանապարհներ»:
Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից առաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Սիրիայի նախագահ Ասադից ետ կանգնելու կոչերը անհեթեթություն են և կարճատեսություն, քանի որ հաշվի չեն առնում ահաբեկչության դեմ պայքարելու և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Այդ կոչերը, ըստ էության, ազատություն են տալիս ահաբեկիչներին, որպեսզի վերջիններս շարունակեն հարձակումները Սիրիայի օրինական իշխանությունների դեմ»:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված