Մասնակցելով ծառատունկին մեզանից յուրաքանչյուրն ավելի է մտերմանում սիրելի քաղաքի հետ. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի համաքաղաքացիներ, ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ է լինելու։ Բոլորիդ սրտանց հրավիրում եմ մասնակցելու՝ վստահությամբ, որ այս կերպ մեզանից յուրաքանչյուրը նաև ավելի է մտերմանում սիրելի քաղաքի հետ: Համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր մինչ այս մասնակցել են ծառատունկերի, ամեն անգամ հպարտություն են զգում, երբ տեսնում են, որ իրենց տնկած ծառն աճում ու մեծանում է: Ցանկությունս է, որ ոչ միայն մենք, այլև գալիք սերունդներն այս գեղեցիկ ավանդույթի կրողն ու շարունակողը լինեն։ Կհանդիպենք շաբաթօրյակ-ծառատունկին։