16-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել, նա նամակ է թողել․ կասկածյալը նույն դպրոցում է սովորում
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա.-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ 17-ամյա Սամվել Հ.-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, տվել հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջն տալու մասին»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live