Վրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Բաց մի թողեքՎրաստանի հյուսիսում այսօր առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան:
3,9 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 04:53-ին Բինդաուրտա գյուղի մոտ՝ Թիանեթ քաղաքից 27 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 26 կմ խորության վրա։
3,8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09:03-ին Թիանեթի քաղաքից 25 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կմ խորության վրա։