Հայերեն


Վկաներից մեկն «ինքնասպանվել է»

Հասարակություն

1in.am / Ապրիլի 11-ին վերջապես կայացավ ԱԺ նախկին պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի քրգործով անընդհատ ձգձգվող դատական նիստը: Այն ավարտվում է:

Նարեկ Էդիկի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Մինչ երեկվա դատական նիստի մանրամասներին անցնելը հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի երկու որդիներին՝ Սեդրակին և Անդրանիկին սպանելու համար Ստեփան Հակոբյանն ու Նարեկ Խաչատրյանը 100 000 դոլար էին խոստացել սպանություն կատարողին, սակայն միայն 30 000 դոլարն էին տվել: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006 թ. հունիսի 22-ին՝ օրը ցերեկով, Մալաթիայի բանուկ փողոցներից մեկում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:

Ինքնաձիգի դիմահար կրակոցներից սպանվել էր մեքենայի ղեկին, երթևեկության ընթացքի մեջ գտնվող, 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, ինչպես նաև պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Իսկ Ստեփան Հակոբյանի հայտնաբերումից, կալանավորումից և նախաքննության ավարտից հետո նշանակված առաջին դատական նիստի օրը՝ 2013 թ. հունվարի 13-ին, առեղծվածային հանգամանքներում մահացած էին գտել նաև Վ. Զատիկյանի երկրորդ որդուն՝ Անդրանիկին:

Դրանից հետո հանցագործ Ստեփան Հակոբյանին հաջողվեց ավելի թեթև պատիժ ստանալ, քան կատարողը:

Երեկվա դրությամբ, սպանության երկրորդ պատվիրատու Նարեկ Խաչատրյանի գործով, փաստորեն, դատաքննությունն ավարտված էր: Այն լրացնելու միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Միջնորդության բովանդակությունից հասկանալի դարձավ, որ պաշտպանական կողմին անհանգստացնող երկու ցուցմունք կա գործում՝ Արամ Արամյանի և Ահարոն Հակոբյանի: Արամ Արամյանին «ինքնասպանված» էին գտել անցյալ տարի՝ դատարանում ցուցմունք տալուց առաջ, իսկ Ահարոն Հակոբյանը հեռացել էր հանրապետությունից… հավանաբար՝ սեփական անվտանգությունից ելնելով:

Ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել իր պաշտպանյալի դեմ վկա Ահարոն Հակոբյանի ցուցմունքը՝ տրված 2007 թ. հուլիսին՝ սպանությունից մեկ տարի անց: Վկան նշել էր, թե ինչպես են մի քանի տղաներով՝ մանկության ընկերներով, գնացել «Ստյոպիկենց դաչա», որտեղ Նարեկն ու Ստեփանը մի պահ առանձնացել են, հետո 5000 դոլար տվել՝ սպանությունն իրականացրած Արսեն Առուշանյանին փոխանցելու համար, որն այդ պահին գտնվել է Ջրվեժ թաղամասում:

Պաշտպանը պատճառաբանեց, որ Նարեկ Խաչատրյանը չի կարողացել հակընդդեմ հարցման ենթարկել իր դեմ ցուցմունք տված անձին, քանի որ վերջինս բացակայում է հանրապետությունից: Ըստ պաշտպանի՝ դրանով խախտվում է ՀՀ Սահմանադրության և ՄԻԵ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքը: Պաշտպանը իր միջնորդությանը կշիռ տալու համար երկար-բարակ կամ հպանցիկ օրինակներ նշեց ՄԻԵԴ-ի, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից, որոնք դեռ հայտնի չէ, թե որքանով են համընկնում սույն գործի փաստական հանգամանքներին:

Մեղադրանքի հիմքում դրված մոտ մեկ տասնյակի հասնող մյուս անձանց ցուցմունքները պաշտպանը որակեց «ոչ վերաբերելի», իսկ օրինական ուժի մեջ երկու դատավճիռները՝ «ինչ-որ դատական ակտեր» (խոսքը սպանության պատվերը կատարած և ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանի, նրան օժանդակող անձանց, ինչպես նաև սպանությունը պատվիրած և 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի դատավճիռների մասին է):

Պաշտպանական կողմի միջնորդության վրա սառը ջուր լցրեց գործով մեղադրողը. նա ասաց, որ պետք է մերժել միջնորդությունը անհիմն լինելու պատճառով: Նշեց, որ Ահարոն Հակոբյանը ցուցմունք է տվել 2007 թ. հուլիսին: Այդ ժամանակ Նարեկ Խաչատրյանը սույն գործով եղել է հետախուզման, փախուստի մեջ և հայտնաբերվել, կալանավորվել է դեպքից 8 տարի անց՝ 2015 թ.: Այլ կերպ ասած՝ եթե անմեղ էր, ինչո՞ւ էր 8 տարի թաքնվում նախաքննական մարմնից, թող գար, առերեսվեր վկայի հետ, հարցաքններ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաղարշակ Գևորգյանն էլ մի օրինակ բերեց և հռետորական հարց հնչեցրեց. եթե, օրինակ, Աստված չանի՝ «այդ միակ վկան» մահանա, և ամբաստանյալը չկարողանա նրան հարցաքննել դատարանում, պետք է համարել, որ արդար դատաքննություն չի՞ իրականացվել…

Տուժող կողմը նաև խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը կարողանա առավել հանգամանալից ուսումնասիրել և առարկայորեն հերքել պաշտպանական կողմի միջնորդության մեջ մատնանշած նախադեպային որոշումներում առկա փաստական հանգամանքների վերաբերելիությունը սույն գործին:

Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը միացավ իր պաշտպան Վարդուհի Էլբակյանի միջնորդությանը և տուժող կողմին հորդորեց չմոռանալ, որ Ահարոն Հակոբյանը սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի դատավարության ժամանակ՝ 2012 թ., հրաժարվել է 2007 թ. տված ցուցմունքից. նշել է, թե իբր իրավապահները ճնշմամբ են այդ ցուցմունքը կորզել իրենից, ինչից հետո ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իրավապահների դեմ քննություն սկսելու համար:

Ամբաստանյալը նաև ասաց, որ ինքը չի ճանաչում Ահարոն Հակոբյանին, որը ցուցմունքում իրեն ներկայացրել է որպես մանկության ընկեր:

Այս անգամ էլ դատարանը սառը ցնցուղ «պահեց» ամբաստանյալի գլխին. դատավոր Ռոբերտ Պապոյանը նշեց, որ իրավապահները նշյալ վկային չեն ճնշել՝ հիշեցնելով, որ այդ փաստով հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հանուն արդարության պետք է ասել, որ կարճման որոշումն ու 2007 թ. վկաներից վերցված ցուցմունքները երևի թե իրավապահների սակավաթիվ բարեխիղճ քննչական գործողություններից են սույն գործով, որոնց շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել հանցագործությունը: Պարզապես հանցագործության պարագլուխների պատիժն իրականացնելու գործընթացն է հանցավոր ձևով հետաձգվել, ինչի հետևանքով Զատիկյանների ընտանիքը 15 տարի շարունակ հատուցել է ընտանեկան ողբերգությամբ. 15 տարվա ընթացքում 7 տարվա պարբերականությամբ առեղծվածային պայմաններում մահացել կամ սպանվել են Զատիկյանները՝ 1999 թ.՝ Վահան Զատիկյանը, 2006-ին՝ Սեդրակ Զատիկյանը, 2013 թ.՝ Անդրանիկ Զատիկյանը, որը փորձում էր տեր կանգնել եղբոր սպանության պարագլուխներին պատժելու օրինական գործընթացին:

Պաշտպանը փորձեց ուղղել իր պաշտպանյալի սայթաքումը և շրջանցել վկայի ճնշումը հերքող փաստը. ասաց, որ իրենք միջնորդության մեջ չեն նշել այդ մասը և շեշտը դրել են անձի դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու՝ ամբաստանյալի իրավունքի վրա:

Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 18-ը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված