Քֆուր են արել․ Նոր Ուղիում սպանված 34-ամյա տղամարդը 2 երեխաների հայր էր. մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Նոր Ուղի գյուղում գիշերը համագյուղացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանությամբ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Ուղի բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Առաքելյանը։
«Վիճաբանություն է եղել Սերոբ Ստեփանյանի և Գալուստ Գալստյանի միջև, որն ավարտվել է սպանությամբ։ Խմիչքի հետևանք է։ Մահացած Սերոբ Ստեփանյանը ամուսնացած էր ունի 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ․․․»,- ասաց վարչական ղեկավարը։
Համագյուղացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պատճառը եղել է հայհոյանքը: Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել նաև մահացածի եղբորը։
«Ասում են, որ մի քիչ գինովցած են եղել, քֆուր են արել, դրան էլ հաջորդել են դանակի հարվածները։ Գալուստը Փոքր Վեդի գյուղից է, 46 տարեկան, Սերոբին սպանելուց հետո, հարվածներ է հասցրել նար նրա եղբորը։ Ոստիկաններին գիշերը հաջողվել է նրան բռնել ու բաժին տեղափոխել։ Ահավոր ցավ է, երիտասարդ, շնորհոքով տղա էր, ընտանիքը քանդվեց․․․»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live